l

lifestyle

PARK BRIDGE restaurant & music hub-ի բացումը

Ամենահայտնի և սիրված երևանյան ժամանցային համալիրներից մեկը՝ ՀԱՎԱՆԱ կոմպլեքսը երկու տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց բոլորովին նոր ձևաչափով և գույներով: Այժմ Լենինգրադյան 1/6 հասցեում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ իր դռներն է բացել PARK BRIDGE restaurant & music hub-ը, որի բացման շնորհանդեսին էլ մենք ներկա էինք:

PARK BRIDGE restaurant & music hub-ը նոր ընտանեկան կոմպլեքս է, որը ներառում է բացօթյա սրճարան, երաժշտական ռեստորան-հաբ, նաև բար: Ինչպես ասացի, այս հասցեում նախկինում գործում էր ՀԱՎԱՆԱ համալիրը, սակայն այն հիմնովին վերափոխվել է, ռեբրենդինգից և երկու տարի տևած շինարարական աշխատանքներից հետո այժմ արդեն վերաբացվելով որպես PARK BRIDGE՝ արդի դիզայնով, նոր տասնամյակին համահունչ տեխնիկական հնարավորություններով, սպասարկման նոր մշակույթով և երաժշտական բազմաոճ շոու-ծրագրով: Եկեք միասին շրջենք և բացահայտենք PARK BRIDGE restaurant & music hub-ը: Մինչ այդ միացեք համալիրի ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ և ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ էջերին, կամ հարցերի դեպքում զանգահարեք 094-38 06 06 հեռախոսահամարով:

Բացօթյա հատվածն իդեալական է տարբեր միջոցառումների անցկացման համար, այն կգործի որպես սրճարան նաև իր փակ հատվածով: Այստեղ կազմակերպված հատուկ երեկոների ընթացքում կվայելեք ջազ, էթնո երաժշտություն բենդի կատարմամբ: 

Սրճարանը գործելու է առավոտյան 10.00-ից մինչ կեսգիշեր:

Խոհանոցը եվրոպական է, նաև հայկական ուտեստներ են առկա մենյուում, ֆիրմային ուտեստներ Շեֆ-խոհարար Վահան Ստեփանյանի կողմից և իհարկե գինիների, կոկտեյլների, աղանդերի լայն տեսականի: 

Տեսեք ինչ գեղեցիկ է երկհարկանի ռեստորանային սրահը նախատեսված մինչև 300 հյուրերի համար: Այն ամբողջությամբ նորովի է ներկայանում ու իրոք հարմար էր ծննդյան, հարսանեկան, տարբեր առիթների տոնման համար: 

Իհարկե սրահը հագեցած է լուսային և ձայնային բարձրակարգ տեխնիկայով: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի ցանկացած անկյունից պարզ երևում է բեմը և շոուն, այնպես որ Ձեզ մնում է միայն ընտրել Ձեր սեղանը:

Սա արդեն PARK BRIDGE բարն է, որի մուտքը առանձին է և այս սրահը նույնպես շատ հարմար էր ինչպես ամենօրյա այցելությունների, այնպես էլ տարբեր առիթներ նշելու համար: Բարը հարուստ էր մոտ 30 դասական և ֆիրմային կոկտեյլների ցանկով: Բացման շնորհանդեսի afterparty-ն արդեն տեղի ունեցավ այս սրահում, որտեղ նվագում էր DJ GUEVO-ն:

Տեսեք ինչ հաճելի է բարից բացվող բացօթյա հատվածը, որտեղ կարող ես հանգստանալ բնության գրկում և ինչու չէ օգտվել խոհանոցից արդեն հատուկ ցուրտ երեկոների համար նախատեսված խարույկով սեղանների մոտ:

Յուրաքանչյուր օր 18.00-ից PARK BRIDGE restaurant-ը բացում է իր դռները: Շոուն սկսվում է 20.30-ից, մուտքավճարն է 8 000 դրամ: Շոուն ներառում է պարային մյուզիքլ, որի ավարտից հետո արդեն live band`hայկական էթնո երաժշտությամբ և արտասահմանյան հիթերով: 

Բենդի կատարմամբ hնչելու են արտասահմանյան հայտնի հիթեր և էթնո հայկական երաժշտություն` տաղանդավոր երգիչ-երգչուհիների մասնակցությամբ և նոր գործիքավորմամբ: Բենդի ղեկավար՝ Արթուր Հարությունյան, Արտ․ տնօրեն`Արփենիկ Հակոբյան: 

Ինչպես նկատեցիք շոուն ամբողջովին նոր է և բավական մասշտաբային: Ահռելի աշխատանք էր տարված, դատելով բեմադրությունը, հագուստները, պարային համարները, կարծում եմ սա ամենաթանկ շոուներից մեկն է, որ երևանյան ժամանցային ոլորտում ներկայացվել է:

Պարային շոուն իր ինտենսիվությամբ ակամայից ներգրավում է հանդիսատեսին ու մասնակից դարձնում տարբեր երկրների կամուրջների հատման կետում հայտնված հերոսների սիրո պատմությանը: Շոուի բեմադրող ռեժիսոր`Արթուր Մանուկյան, հագուստի մոդելավորում`Արամ Նիկոլյան, պարային խմբի ղեկավար`Հովհաննես Սարգսյան:

BRIDGE մյուզիքլը տևում է 30 րոպե, որից հետո արդեն հյուրերին սպասվում է բենդի և պարային խմբի ելույթները:

Մյուզիքլի ընթացքում հնչեցին դասական հիթերի նոր տարբերակներ, որոնց ընթացքում սիրահար երիտասարդը փորձում է ամուսնության առաջարկ անել սիրելիին: Հայ հասարակության կողմից շատ սիրված թեմա, որը մատուցվում է շքեղ բեմադրությամբ:

Շնորհավորում եմ BPARK BRIDGE restaurant & music hub-ի ողջ անձնակազմին հաջող մեկնարկի առթիվ և բոլորին մաղթում հաճելի երեկոներ այս նորաբաց շքեղ վայրում: 

Ի դեպ, շատ շուտով PARK BRIDGE restaurant & music hub-ը կներկայացնի արդեն իր մանկական հատվածը և հատուկ երեխաների համար նախատեսված ուսուցողական նոր նախագիծը, որի մանրամասներին կծանոթանաք արդեն միանալով կոմպլեքսի սոցիալական էջերին:

back-top