l

lifestyle

PARAGON բարբերշոփ-տղամարդկանց ակումբի բացումը Փարպեցի 9 հասցեում

Ղազար Փարպեցի 9 հասցեում` միանգամից կնկատեք տարբերվող, ոճային ու այս փողոցում վիզուալ առանձնացող PARAGON բարբերշոփը: Այն ճիշտ կլինի ներկայացնել ոչ միայն պարզապես բարբերշոփ, այլև տղամարդկանց ակումբ, որտեղ վերջիններս կարող են խնամել իրենց մազերը, մորուքը, օգտվել դեմքի սպա ծառայությունից, ինչպես նաև մատնահարդարման կամ ոտնահարդարման ծառայություններից: 

Կոնկրետ ինձ համար կարևոր է իմ վարսահարդարի հմտությունը և արագաշարժությունը, բայց PARAGON-ում արդեն հասկանում ես, որ այսօր տղամարդկանց խնամքը այնքան կարևոր է դարձել, որ ժամանակակից բարբերշոփերն իրական ակումբ են հիշեցնում՝ ինչպես բրիտանական ու հին հոլիվուդյան ֆիլմերում: Վայր, որտեղ ցանկանում ես ոչ թե պարզապես արագ ՄԱԶ ԿՏՐԵԼ, այլ հակառակը, անցկացնել ժամեր՝ խնամելով դեմքը, մորուքը, ձեռքերն ու ոտքերը: Ինտերիերը, դուք տեսնում եք ֆոտո/վիդեո շարքում, իրոք գեղեցիկ նախագիծ է: Իհարկե, կարևոր է մասնագետների պրոֆեսիոնալիզմը, նշեմ, որ բոլոր մասնագետները վերապատրասված էին ՌԴ-ում և մեծ բծախնդրությամբ են մոտենում աշխատանքին: Ինձ դուր եկավ ոտնահարդարման առանձնացված սրահը, նաև իրեր պահելու համար նախատեսված դարակները, որտեղ, օրինակ, կարող եք պահել անձնական օգտագործման ածելի, սանր կամ այլ պարագաներ:

Paragon-ը տղամարդկանց սրահ է, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետներն ապահովում են վերջիններիս խնամված, հարդարված ու գեղեցիկ տեսքը։ Մասնագետներն օգտագործում են միայն որակյալ, աշխարհահռչակ պրոդուկտներ, որոնք, ի դեպ, կարող եք ձեռք բերել բարբերշոփից․ մազերի և մորուքի խնամքի պարագաներ, մորուքի յուղեր, սանրեր: PARAGON-ն ունի երիտասարդ, բայց իր գործում արդեն հմտացած թիմ, ինչն իր հերթին նոր, թարմ շունչ է տալիս այս վայրին: Մի դեպք պատմեմ․ հին վարսահարդարս, որը դեռ 90-ականներից կտրում էր մազերս (դե այն ժամանակ վարսավիր էր, բարբեր բառը դեռ չգիտեինք), էությամբ ծանր մարդ էր, ու երբ խնդրում էի օրինակ սափրել մազերս ինչ-որ նորաոճ ձևով, միշտ ասում էր ինձ՝ «Կամո, մի մոռացի, դու արդեն 28 տարեկան ես»: Այ PARAGON-ի թիմն այնքան նորաոճ է ու ժամանակակից միտումներին ծանոթ, որ վստահ եմ, նույնիսկ տարիքով մեծ հաճախորդներին նոր շնչով ու թարմ լուքով է ճանապարհելու․ դա ևս շատ կարևոր է:

 

Աշխատում է PARAGON-ն ամեն օր՝ 10.00-ից մինչ 21.00-ն, կարող եք ամրագրել ծառայություն 055-114 144 հեռախոսահամարով, ինչպես նաև ցանկացած հարցերի պատասխան ստանալ՝ միանալով
ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին: Շատ հարմար է նաև ինտերնետային կայքը՝ www.paragon.am, նախ ներկայացված են բոլոր ծառայությունները և գները, նաև կարող եք առցանց ամրագրել ծառայություն: Այսօր՝ գրելով հոդվածը, ինքս զանգեցի և ստուգեցի առցանց գրանցման հնարավորությունը «Դեմքի սպա» ծառայության համար: Պարզվեց՝ պետք է սափրված լինեմ, վաղն անձամբ կայցելեմ ու ինստասթորիներում կպատմեմ այդ մասին: 

Ղազար Փարպեցի 9

055-114 144

www.paragon.am

FB / IG

back-top