l

lifestyle

Kamo Music

Չորրորդ OVS Kids սրահի բացումը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ

Megamall-ի երկրորդ հարկում բացվել է թվով արդեն 4-րդ OVS Kids սրահը: Իտալական սիրված բրենդը ներկայացնում է հագուստ և աքսեսուարներ նորածիններից մինչև 15 տարեկան տղաների ու աղջիկների համար: OVS-ը նորարարությունների ոլորտի առաջատարներից է և ձգտում է ստեղծել կատարելապես որակյալ և էկոլոգիապես մաքուր հագուստ: Ներկայումս բրենդի տեսականու 65%-ը արտադրվում է բիո բամբակից, իսկ առաջիկա 5 տարվա ընթացքում այս թիվը կհասնի 90%-ի: Բրենդի տեսականին աչքի է ընկնում իր պայծառ գույներով, հրաշալի որակով և նորաձև մոդելներով:

Իտալական OVS բրենդի մանկական խանութ-սրահում ներկայացված է բարձրորակ մանկական հագուստ նորածինների, երեխաների և մինչև 15 տարեկան դեռահաս աղջիկների ու տղաների համար: Բրենդի մյուս խանութ-սրահները գործում են Դալմա Գարդեն Մոլում, Երևան Մոլում և Ռոսիա Մոլում: 4-րդ սրահի բացմանը հյուրերին սպասվում էր հաճելի երաժշտություն DJ Mei-ից, 360° վիդեոսթենդ, քաղցր հյուրասիրություն, ինչպես նաև մինչև 40% զեղչ ողջ տեսականու համար:

back-top