l

lifestyle

ORCHID GALLERY սրահի վերաբացումը Բաղրամյան 56 հասցեում

Խոլորձների բացառիկ տեսականի, բույսերի մեծածախ և մանրածախ վաճառք։ ORCHID GALLERY-ն ոչ թե խանութ-սրահ է, այլ իսկական արվեստի և գեղեցկության անկյուն քաղաքում, որը կարծես բույսերի, խոլորձների և արվեստի գործերի յուրահատուկ ցուցահանդես լինի: Իր տեսակով այս եզակի նոր սրահի մասին պատմում եմ հատուկ ոգևորությամբ՝ փորձելով փոխանցել Ձեզ այն ողջ գեղեցկությունն ու հոգու հանգստությունը, որն ինքներս ենք վերապրել սրահում:

 

ORCHID GALLERY սրահն այս նույն հասցեում գործում էր արդեն երեք տարի: Այժմ այն վերաբացվել է արդեն երկհարկանի, վիտրաժային մեծ սրահում, որն իրոք կարծես ցուցասրահ լինի: Չկրկնվող խոլորձներ աշխարհի տարբեր անկյուններից, եզակի բույսեր, կոմպոզիցիաներ, դրանց պահպանման համար անհրաժեշտ ձեռագործ ծաղկամաններ, ինչպես նաև խորհրդատվություն և մշտական կապ հաճախորդների հետ: Տեսականին մշտապես թարմացվում է, խոլորձների հիմնական տեսակները ներմուծվում են Հոլանդիայից, կան նաև էքսկլյուզիվ տեսակներ եվրոպական այլ երկրներից և Ասիայից:

Իրականում ORCHID GALLERY-ն չկրկնվող խոլորձների և բույսերի սիրահարների ակումբի է նման, ուր այցելում են նույն նախասիրությունն ունեցող անձինք: Սրահը գործում է ամեն օր՝ 10.00-ից 22.00, կա նաև ORCHID GALLERY կղզյակ Մեգամոլում, բայց խորհուրդ եմ տալիս հենց Բաղրամյան 56 հասցեում գործող հիմնական սրահ այցելել: Վստահեցնում եմ՝ չեք ցանկանա դուրս գալ սրահից: Միացեք ORCHID GALLERY էջերին ֆեյսբուքում և ինստագրամում, նաև կարող եք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ Viber/WhatsApp +37491550618, +37494997446 համարներով:

Սրահի հիմնադիրները հենց խոլորձների մեծ սիրահար են: Նրանք իրենց անձնական արխիվում ունեն բացառիկ խոլորձներ ու գիտեն այս ծաղիկների, ինչպես նաև հետաքրքիր բույսերի պատմության, խնամքի, առանձնահատկությունների հետ կապված ամեն ինչ: Այդպես էլ հոբբին վերածվել է աշխատանքի, որտեղ համատեղվում է երկուսը մեկում: Սրահի առանձնահատկությունը հենց դրանում էր, ողջ անձնակազմը մշտական կապ է պահում բոլոր գնորդների հետ՝ խորհրդատվության, բույսերի մշակման, խոլորձների ավելի երկարատև պահպանման համար:

Եթե անկեղծ, նույնսիկ մեր ֆոտո/վիդեո շարքը չի փոխանցում այն գեղեցկությունը և հանգստությունը, որն առկա է սրահում: Շատ հետաքրքիր էր ծանոթանալ տասնյակ տարբեր տեսակ խոլորձների պատմության հետ, տեղեկանալ, թե ինչպես պետք է խնամել զեյթունի ծառը կամ տանը աճեցնել փոքրիկ անանաս: Ես ինքս չգիտեի, որ կան գունավոր կակտուսներ, որ հողի որակը նույնպես կարևոր է բույսի աճեցման համար: Եթե Դուք կամ Ձեր սիրելի մարդիկ սիրում են խոլորձներ և բույսեր, ապա այստեղից կարող եք գնել այն նվերը, որն իրոք դուր կգա նրանց և յուրահատուկ կլինի:

Երկրորդ հարկում կար այ այսպիսի հաճելի անկյուն ընթերցասերների համար: Կարող եք այցելել նույնիսկ Ձեր գրքով և հանգստանալ բույսերի ուղեկցմամբ:

Առաջին սրահում կա նաև փոքրիկ ցուցասրահ, որտեղ պարբերաբար ներկայացված են տարբեր նկարիչների, ստեղծագործողների աշխատանքներ: Դրանք նույնպես կարող եք ձեռք բերել տեղում, կամ պարզապես այցելել պարբերաբար փոփոխվող ցուցահանդեսը գնահատելու համար: 

Մ. Բաղրամյան 56

094-99 74 46

FB / IG

 

back-top