l

lifestyle

ԱԴՈՒՎԱՆՉԻԿ մանկապարտեզի բացումը Արշակունյաց 47 հասցեում

Երեխաների խնամքը առաջնային խնդիր է ծնողների համար, սակայն եթե ծնողներն աշխատում են, հայտնվում է արդեն լավ մանկապարտեզ գտնելու խնդիրը: Երևան մոլի հենց դիմաց՝ Արշակունյաց 47 հասցեում բացվել է ԱԴՈՒՎԱՆՉԻԿ մանկապարտեզը, որն այսօր ներկայացնում ենք ձեզ: Հարմարավեր սրահներ, հոգատար մասնագետներ, վառ ինտերիեր և ապահով միջավայր. ԱԴՈՒՎԱՆՉԻԿ մանկապարտեզում ամեն մանրուք մտածված է երեխայի կատարյալ հանգիստն ու ժամանցն ապահովելու համար:

  • Kamo Tovmasyan

 

ԱԴՈՒՎԱՆՉԻԿ մանկապարտեզում գործում է տարիքային երեք՝ կրտսեր առաջին, միջին և ավագ խմբեր, յուրաքանչյուր խմբում 10-12 երեխաներ կան: Աշխատանքային ժամերն են առավոտյան 8.30-ից մինչ 19.00: Նշեմ, որ մանկապարտեզն ունի օդափոխության ամբողջական համակարգ, ինչպես նաև հսկվում է շուրջօրյա գործող տեսախցիկների միջոցով: Շատ մեծ ուշադրություն է հատկացված սննդակարգին, երեխաներին տրամադրվելու է 4-անգամյա սնունդ: Երկհարկանի մանկապարտեզը շատ գունեղ ինտերիեր ունի, ամենուր դիմավորում են սիրված մուլտհերոսները: Այստեղ աշխատում են տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր մշակել են հատուկ ծրագիր ձեր երեխաների համար: Անցկացվելու են նախապատրաստական պարապմունքներ, ինչպես նաև էքսկուրսիոն ծրագրեր դեպի Տիկնիկային թատրոն, Բուսաբանական, Կենդանաբանական այգի և այլ մանկական ժամանցային վայրեր: ԱԴՈՒՎԱՆՉԻԿ մանկապարտեզում աշխատում են լոգոպետ, հոգեբան, բուժքույր, այսինքն երեխայի հանգստի, ապահովության, ոչ միայն ժամանցային, այլ նաև հոգեբանական, ինտելեկտուալ զարգացման համար տնօրինությունը ստեղծել է միջազգային ստանդարտներին համապատասխան կենտրոն: Դիտեք վիդեո տարբերակը, որտեղ կլսեք արդեն առաջին այցելուների և հյուրերի կարծիքները, հետևեք կենտրոնին ինստագրամյան ձեր էջով և ուղղեք հարցերը նշված հեռախոսահամարներով:

Արշակունյաց 47

011-330 333, 044-244 240

Instagram/oduvanchikmankapartez

back-top