l

lifestyle

Անծուխ իրականությանը նվիրված ինքնատիպ ցուցահանդես՝ Դալմայում

Հայաստանում արդեն 3 տարի է, ինչ ներկայացված են ծխելու այլընտրանքները։ Դալմա Գարդեն Մոլի IQOS խանութը հետաքրքիր ձևավորում էր ստացել՝ վերածվելով անծուխ իրականությանը նվիրված ինքնատիպ ցուցահանդեսի, որը կցուցադրվի մինչ ապրիլի 22-ը։ Ցուցահանդեսը նաև լավագույնս ներկայացնում էր, թե ինչ առավելություններ կարող են ունենալ ծխախոտի՝ առանց-այրում տեխնոլոգիայով աշխատող այլընտրանքները։ Ստեղծագործական թիմ՝ Kupikazu:

  • Կամո Թովմասյան

Այսօր ընկերներով գնացել էինք դիտելու Mortal Combat մարտաֆիլմը (ասեմ, հրաշալի ֆիլմ էր): Ֆիլմից հետո այցելեցինք Դալմայում գործող IQOS խանութ. տեղյակ էինք, որ այսօրվանից խանութում ցուցադրվելու է անծուխ իրականությանը նվիրված ինքնատիպ ցուցահանդես: Ցուցահանդեսի մուտքն ազատ է, կարող եք այն գնահատել մինչ ապրիլի 22-ը։ Մեր թիմի տպավորությունները՝ այս փոստում:

3 տարի ավելի քիչ վնասակարություն

Ծխելու այլընտրանքների մեծ մասի օգտագործումն ավելի լավ է, քան սիգարետ ծխել շարունակելը։

3 տարի ավելի մաքուր օդ
Ծխելու տարատեսակ այլընտրանքների հետ տան օդի որակը սովորաբար ավելի լավն է: Տան չծխող անդամենրը չեն շնչում երկրորդային ծուխը։

3 տարի առանց այրում

Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների գլխավոր պատճառը նիկոտինը չէ: Առողջության համար ամենամեծ վնասն առաջացնում են այրման հետևանքով առաջացած վնասակար նյութերը (քաղցկեղածին խեժը, ամոնիակը, ածխածնի երկօքսիդը): Առանց այրման այլընտրանքները տաքացնում են ծխախոտը մոտ մինչև 300⁰С, ինչը շատ ավելի ցածր է, քան սիգարետի այրման դեպքում՝ ~800 ⁰С:

3 տարի առանց ծուխ

Ծխելու այլընտրանքների դեպքում չկա ծուխ, ինչպես նաև՝ երկրորդային ծուխ։ Փոխարենը՝ ծխախտի տաքացման համակարգ օգտագործելիս՝ արտազատվում է նիկոտին պարունակող գոլորշի, որն ավելի արագ է ցրվում, քան սիգարետի ծուխը:

3 տարի առանց մոխիր

Սիգարետի այլընտրանքների հետ չկա մոխիր, որը ոչ միայն տհաճ կպչուն հոտ ունի, այլև աղտոտում է շուրջդ։

3 տարի առանց կրակ
Սիգարետի այլընտրանքների հետ չկա կրակայրիչների կարիք, ու առհասարակ՝ չկա կրակ։

3 տարի ավելի պայծառ ժպիտով

Սիգարետի ծուխը մուգ հետքեր է թողնում ատամների վրա, մինչդեռ այլընտրանքների դեպքում վիճակը շատ ավելի լավն է։

Նյութի աղբյուրը՝ www.iqos.am 

back-top