l

lifestyle

Խաշի սեզոնը սկսում ենք! Գնացել էինք ՆՈՐ ՋՐԱՂԱՑ հանգստյան գոտի

Ամեն տարի մեր թիմով ու ընկերներով գնում ենք խաշ ուտելու: Իմ զբաղվածության պատճառով այս տարի մի փոքր ուշ ենք բացում խաշի սեզոնը, բայց փոխարենը տեսեք ինչ թույն տեղ ենք ընտրել: Մեր խաշի թիմբիլդինգը որոշեցինք անցկացնել Աշտարակի ձորի ՆՈՐ ՋՐԱՂԱՑ հանգստյան գոտում: Պատմում եմ թե ոնց անցավ ու ինչու պետք է հենց այս հանգստյան գոտին ընտրել: 

  • Կամո Թովմասյան

Երևանից մոտ 15-20 րոպե էր հեռու, ամրագրեցինք մեքենա ու 15 հոգով գնացինք ՆՈՐ ՋՐԱՂԱՑ: Ստույգ հասցեն՝ Խասախի կիրճ 15՝ հենց Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու և հին կամրջի հարեւանությամբ ՆՈՐ ՋՐԱՂԱՑ ընտանեկան հանգստյան գոտին է: Աշխատում է ամեն օր կինչ կեսգիշեր ու հայտնի է ինչպես ամենօրյա այցելությունների, այնպես էլ հարսանիքների, ծննդյան տոների կազմակերպմամբ: Հիմա մանրամասն կներկայացնեմ տարածքը, մինչ այդ թողնեմ հեռախոսահամարը՝ +374 96 651515, նաև կարող եք հարցեր ուղղել միանալով ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ կամ ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ էջերին: 

Չմոռանաք հենց գլխավոր ճանապարհին կանգ առնել ու հիանալ էս գեղեցիկ տեսարանով: Նույնիսկ հոկտեմբերի վերջին այստեղ շատ գեղեցիկ էր, ի դեպ՝ շատ տաք, ավելի քան Երևանում ու ամբողջությամբ կտրում էր քեզ առօրյայից:

Իհարկե նման հանգստյան գոտիներ պետք է մեծ թիմով գալ, ինչքան շատ էնքան ուրախ: Մենք բոլորս աշխատում ենք գրեթե 24 ժամ ու ավելի քաղաքային անցուդարձին ենք սովոր, երևի այդ պատճառով էլ հազարից մեկ սենց քաղաքից դուրս՝ ոչ ֆորմալ հանգիստը կրկնակի հաճելի էր մեզ համար:

Միանգամից նշեմ ընդարձակ ավտոկայանատեղիի մասին, ինչպես ներսում, այնպես էլ դրսի հատվածում, ինչի արդյունքում երբեք խնդիրներ չեն առաջանա:

Հենց Քասախ գետի ափին է ՆՈՐ ՋՐԱՂԱՑԸ ու տեսեք ինչ արևոտ է հոկտեմբերի 30-ին: 

Պատվիրեցինք մեր ուտեստները ու որոշեցինք շրջել՝ ծանոթանալ տեղայնքին:

Հայկական իրոք զարմանահրաշ բնությունը բոլորիս մի քանի ժամով անջատեց խնդիրներից ու լիարժեք հանգստացանք: 

Հատկապես դուր եկավ հայկական գյուղ հիշեցնող հատվածը, որտեղ ակամա քեզ երեխա ես զգում ու տեղափոխվում քո գյուղ: Երբ արդեն սուրճն ու թեյը խմել էինք, տնօրինությունը մեզ հրավիրեց փոքրիկ մի առանձնասրահ, որտեղ ինքներս պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ ինչպես մեր գյուղում:

Ես խորհուրդ կտամ ձեզ բացօթյա հատվածում ամրագրել սեղան, մեր աղջիկները պարզապես մի փոքր մրսկան էին ուստի փակ սրահում տեղ պահեցինք: Մինչև 150 հյուր փակ սրահներում կարող են հանգստանալ, իսկ բաց հատվածում էլ մինչև 400 հյուր կարող է սպասարկվել: Իրականում մեծ հարսանեկան միջոցառումների համար շատ հարմար էր, բայց նույնիսկ 4 հոգով էլ որ այցելեք, լճի ափի փոքր տաղավարներում Ձեզ շատ հանգիստ կզգաք:

Ամբողջությամբ կանաչապատ է, տարածքը մշտապես խնամվում է ուստի երեխաները կարող են հանգիստ վազվզել, խաղալ մանկական խաղահրապարակում կամ պարզապես շրջել իրենց հարմար հատվածում:

Ընտրեցինք 15 անձի համար նախատեսված առանձնասրահը:

Մոռացա նկարել մեր առանձնասրահի խարույկը, չգիտեմ ամեն տեղ կա թե ոչ, բայց ամրագրելուց կարող եք նշել, որ Կամոբլոգի սրահը ամրագրեն, մերը ուղիղ նայում էր գետին:

Մեր էիմը կիսվեց մի քանի մասի, մի մասը խաշ ուտելու էր եկել: Իրականում ընտրել էինք այս վայրը, քանի որ մեր ընկերներն էին խորհուրդ տվել, ովքեր խաշի մեծ սիրահար են, ու եթե անկեղծ՝ չէին սխալվել: Խաշն իրոք շատ համեղ էր, պետք է նշեմ անպայման, որ բացարձակ ոչ մի ավելորդ համ ու հոտ չկար. սա գրում եմ, քանի որ ինստագրամում ինձ տասնյակ հետևորդներ նույն հարցն էին տվել՝ արդյո՞ք առանձնահատուկ համ կամ հոտ կար, ինչպես լինում է որոշ վայրերում:

Դե հասկանում եք, որ մինչև ուտեստները պատվիրել էինք մի երկու էդքան էլ սնունդ, էն որ արդեն կշտացանք առաջին նստելուց: Ի դեպ, առանձնացնեմ ղավուրման, որը շաաաատ համեղ էր, ու թթուն:

Աղջկներից մի քանիսը պատվիրեցին հարիսա, թփով տոլմա, մեր Րիտայի սիրտն էլ լոլիկով ձվածեղ ուզեց: Համեղ էր ԱՄԵԵԵՆ ԻՆՉ, փորձել եմ ինքս որ կարծիք հայտնեմ:

Շատ շնորհակալութուն տնօրինությանը հատուկ ընդունելության համար: Մեզ համար շրջայց կազմակերպեցին և հյուրասիրեցին մեր պատվիրածի կրկնակին՝ խորովածի սեթ, հատուկ թոնրի գառան թիակ, վերջում էլ համեղ մուրաբաներ թեյով: Կարճ ասած մոտ 40 կիլո ավելացրած բոլորս վերադարձել ենք: Անպայման կշրջեք գետի երկայնքով՝ էնտեղ նկարվելու սիրուն տեղեր կան, եթե ցանկանաք, նույնիսկ կարող եք ձուկ բռնել տեղում, բոլոր հարմարությունները կան: 

Ի դեպ, մի հատ էլ լավ գինի խորհուրդ տամ, որ էնտեղ հենց բացահայտեցինք, Aparteny կարմիր անապակ գինի: Առաջին անգամ էինք փորձում, ու շատ հավանեցինք:

back-top