l

lifestyle

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնեց Թագավորի ծննդյանը օրը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հրավիրել էր ներկա գտնվել Նիդերլանդների Թագավորի ծննդյան տոնակատարությանը, որը տեղի ունեցավ դեսպանի կեցավայրում: Koningsdag-ը (Թագավորի ծննդյան օրը)՝ ազգային տոն է, որն ազգային միասնություն եւ համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդցիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։

  • Կամո Թովմասյան

2013 թվականից Նիդերլանդների գահը Բեատրիքս թագուհուց փոխանցվել է որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, որը ծնվել է ապրիլի 27-ին, այդ տարի էլ տոնը վերանվանվել է Թագավորի օր կամ Թագավորի ծննդյան օր, իսկ տոնակատարության պաշտոնական ամսաթիվը հաստատվել է ապրիլի 27-ը։ Ապրիլի 27-ին երեխաները տոնավաճառներ են անցկացնում՝ խաղալիքների առևտրի համար, իսկ թագավորն ու իր ընտանիքն այցելում են Նիդերլանդների մեկ կամ երկու քաղաքներ, այս տարի՝ երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Ռոտերդամը, որտեղ ավանդական նիդերլանդական խաղերի, պարերի և երաժշտության, ինչպես նաև բազմամշակութային հասարակության մյուս ներկայացուցիչների մշակութային բանահյուսության ցուցադրություններ են լինում։ «Հայաստանը դրական բացառություն է ու հույսի փարոս մռայլ ժամանակներում , ինչը ողջունելի է: Երկիր, որն ունի խելամտություն՝ ճանաչելու միջազգային իրավական կարգի կարևորությունը և քաջություն դրան ինտեգրվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Ավելորդ է ասել, որ Նիդերլանդների Թագավորությունը, որպես միջազգային իրավունքի հիմնադիր, պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ջանքերում»,- իր ելույթի խոսում նշեց Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

back-top