l

lifestyle

HOTELIER ամսագրի 3-րդ համարի շնորհանդեսը Hyatt Place հյուրանոցում

Երևանի «Hyatt Place» հյուրանոցային համալիրում կայացավ «Hotelier» ամսագրի 3-րդ համարի շնորհանդեսը: Ամսագրի 3-րդ համարը հերթական անգամ ներկայացնում է հայ, ինչպես նաև արտահասմանյան հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական կարծիքներն ու տեսակետները, ինչպես նաև բազմազան այլ ինֆորմացիա, կապված հյուրընկալության ոլորտի հետ: Ամսագրի երրորդ համարի շնորհանդեսին ներկա էին հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ և ոլորտի հետ առնչվող մասնագետներ:

 

Բացման խոսքով և ելույթներով հանդես եկան Hyatt Place հյուրանոցի գլխավոր մենեջեր Ստանիսավ Ստոյչիչը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Hotelier» ամսագրի երրորդ համարն արդեն հասանելի է ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ հատաքրքրված մարդկանց համար: Այն հնարավոր է ձեռք բերել՝ բաժանորդագրվելով և այցելելով www.hoteliermagazine.net կամ www.hotelier.am կայք:

 

back-top