l

lifestyle

My City Dentist ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը շուտով կբոլորի 10 տարին։

Բժիշկ Սուրեն Աբրահամիի կողմից հիմնադրված MY CITY DENTIST-ը շուրջ 10 տարի անընդմեջ զարգացնում է Հայաստանում դենտալ տուրիզմը՝ սպասարկելով ավելի քան 100 000 այցելուի, որոնց մի մասը Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր անկյուններից: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կանանց միամսյակի առթիվ, մինչ ապրիլի 7-ը MY CITY DENTIST-ը հայտարարել է հատուկ զեղչեր բոլոր ծառայությունների համար:

Ստեղծելով միջազգային ստանդարտներին համապատասխան կենտրոն, արժանանալով բազմաթիվ մրցանակների և լինելով մշակութային շոու-բիզնեսի ներկայացուցիչների սիրված մասնագետներից մեկը՝ Սուրեն Աբրահամին չի դադարում զարմացնել իր առաջընթացներով` ինովացիոն տեխնոլոգիաներով, նոր առաջարկներով, հասանելի գնային քաղաքականությամբ և կատարյալ որակով: 

Մենք այցելեցինք MY CITY DENTIST՝ շնորհավորելու Սուրեն Աբրահամիին և կենտրոնի անձնակազմին` տարածքի ընդլայնման, նոր, վերջին սերնդի սարքավորումների համալրման նպատակով և խնդրեցինք բոլոր հայտնի հյուրերին, ովքեր արդեն Սուրեն Աբրահամիի այցելուներն են, կիսվել իրենց տպավորություններով։ MY CITY DENTIST ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը գործում է Երևանում, Մ. Բաղրամյան 43 հասցեում:

Կենտրոնի առանձնահատկություններից են միջազգային ստանդարտներին համապատասխան բուժումը և գերժամանակակից ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական սարքավորումների հագեցվածությունը` 3D/ KT` համակարգչային տոմոգրաֆիա, OPG/ օրթոպանտոմոգրամմա, գերմանական գերժամանակակից միկրոսկոպներ, բազմաֆունկցիոնալ կոսմետոլոգիական հիդրոֆեյշլ կոմբայն, դերմափեն (միկրոնիդլինգ)։ Նորամուծություններից ուզում եմ հատուկ նշել դենտալ միկրոսկոպը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից ստոմատոլոգիան։ Այս հրաշք սարքավորման միջոցով իրականացվում է բարդ անատոմիա ունեցող ատամների, անանցանելի արմատախողովակների բուժումներ և վերաբուժումներ, ինչպես նաև ատամների մեջ կոտրված գործիքների հեռացումներ։

Կենտրոնն ունի նաև անձնական լաբորատորիա`համալրված արհեստավարժ ատամնատեխնիկների թիմով և գերհզոր սարքավորումներով` CAD CAM, 4 K պռինտեռ, օրալ սկանավորում,որոնք հնարավորություն են տալիս էկզոկատ ծրագրի միջոցով ստանալ ժպիտի դիզայն և պացիենտին պարգևել անթերի, հոլիվուդյան ժպիտ։ Կարծում եմ` արտերկրում գտնվողների համար շատ կարևոր է առցանց անվճար խորհրդատվությունը գլխավոր բժշկի`Սուրեն Աբրահամիի հետ, ում հետ կարող են շփվել տարբեր լեզուներով և մինչ Հայաստան գալը տեղեկություն ստանալ բուժման ընթացքի մասին։ Նշեմ նաև, որ կենտրոնում գները մատչելի են և նույնն են բոլորի համար` անկախ քաղաքացիությունից։

Վերապատրաստված, տարբեր լեզուների տիրապետող, փորձառու մասնագետների թիմային աշխատանքի շնորհիվ, յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական մոտեցում և ապահովվում բուժման տարաբնույթ խնդիրների համակարգային բարձրորակ բուժում։ Կենտրոնն ունի հատուկ վիրաբուժական, օրթոպետիկ, թերապևտիկ, մանկական, օրթոդոնտիկ և կոսմետոլոգիական բաժիններ։ Չմոռանամ նշել նաև, որ MY CITY DENTIST կենտրոնն ունի նեղ մասնագիտացված արհեստավարժ վիրաբույժ-իմպլանտոլոգ, պարոդոնտոլոգ, թերապևտներ, օրթոպետ, մանկական ստոմատոլոգ, օրթոդոնտ, բժիշկ էսթետ, կոսմետոլոգ։

Կենտրոնում ընտանիքի բոլոր անդամների համար ստեղծվել են որակյալ պայմաններ։ Նորագույն մեթոդներով իրականացվում են վիրաբուժական տարբեր ծառայություններ` իմպլանտացիա`լազերային և ոչ լազերային եղանակով, ոսկրային պլաստիկա,արհեստական ոսկորի տեղադրում, լնդերի պլաստիկա, մեմբրանի տեղադրում, լնդերի մոդելավորում, սինուս լիֆտինգ`հայմորյան խոռոչի բարձրացում։ Կենտրոնում հոլիվուդյան ժպիտի պահանջարկը բավականին մեծ է, քանի որ կարճ ժամանակահատվածում ապահովում են բարձր որակ`աշխարհում առաջատար գերմանական Ivoclar E-Max ֆիրմայի պրես-կերամիկական վինիրների և շապիկների միջոցով։ Այդ իսկ պատճառով My City Dentist կենտրոնը դարձել է իր հաճախորդներին հոլիվուդյան ժպիտ պարգևող լավագույն և ամենավստահելի մատակարարը։

Կենտրոնում զբաղվում են ոչ միայն երեխաների ատամների բուժմամբ, այլև կծվածքի և ատամնաշարի ուղղմամբ, որը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել ցանկացած խնդիրներ։ Կենտրոնում մատուցվում են կոսմետոլոգիական տարբեր ծառայություններ` օգտագործելով աշխարհում առաջատար ֆիրմաների բարձրորակ նյութեր։ Իրականացնում են ներարկումային և ոչ ներարկումային տարբեր պրոցեդուրաներ` դեմքի ուրվագծային պլաստիկա ֆիլլերների միջոցով, բոտուլինոթերապիա, բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, մեզոթելեր, պլազմոլիֆտինգ։

Մի խոսքով My City Dentist-ում ստեղծվել են բոլոր հարմարավետ և համապատասխան պայմանները, որպեսզի ամեն ինչ լինի մեկ վայրում, և պացիենտները չունենան սթրես և ժամանակի կորուստ։ Այնպես որ թե՜ մեծերի և թե՛ փոքրերի ատամնաշարերի հետ կապված ցանկացած խնդիրների լուծման, ինչպես նաև կոսմետոլոգիական արտաքնային շտկումների համար այցելեք MY CITY DENTIST:

Շատ ֆունկցիոնալ է կենտրոնի կայքը, որտեղ կարող եք իմանալ ավելին թե՛ մասնագետների, թե՛ ծառայությունների մասին և առցանց ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Նաև կարող եք միանալ MY CITY DENTIST-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որտեղ պարբերաբար ներկայացվում են ծառայությունները, նորույթները և օգտակար ինֆորմացիաները։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կանանց միամսյակի առթիվ, մինչ ապրիլի 7-ը MY CITY DENTIST-ը հայտարարել է հատուկ զեղչեր բոլոր ծառայությունների համար:

Բաղրամյան 43 / 077-45 48 09
Mycitydentist.am
FB / IG

back-top