l

lifestyle

MARY PARFUM խանութների ցանցը նոր շնչով վերաբացվեց Աբովյան 26 հասցեում

Mary parfum-ը նոր գույներով ու նոր շնչով վերաբացվել է Աբովյան 26 հասցեում։ Նոր շունչ են ստացել խանութ սրահի ապրանքանշանը, շենքի ճակատային հատվածն ու ներքին հարդարումը։ Ռեբրենդինգից հետո սա առաջին սրահն է նոր կոնցեպտով: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի առաջատար դիմահարդարներից մեկի՝ Ագա Քանքանյանի մաստեր կլասը: Միջոցառման ողջ ընթացքին կարող եք հետևել ԿամոԲլոգում:

Հաշվի առնելով իր սպառողների ճաշակն ու պահանջմունքները՝ Mary parfum-ը նոր երանգ է հաղորդել իր խանութ-սրահներին։ Նորովի ձևավորված խանութ-սրահը դարձել է առավել հարմարավետ սիրելի օծանելիքը գնելու կամ լավագույն կոսմետիկ միջոցը ընտրելու համար։ Իսկ սրահի արտաքին տեսքի յուրահատուկ դիզայնը անտարբեր չի թողնում ոչ մի անցորդի։ Անհնար է անցնել Աբովյան 26 հասցեի կողքով և չնկատեմ Mary խանութ-սրահը։ Ռեբրենդինգի հիմքում ընկած է Mary parfum-ի արդեն սիրելի վարդագույնը,  դեղինը, մանուշակագույնը և կանաչը։ Նոր ապրանքանշանի առանցքային մասը սիմվոլներն են, որոնք համադրված են կազմակերպության անվանման տառերի հետ ու ունեն իրենց հատուկ նշանակությունը՝ M-«Թագավորական», A-«կանացի», R-«հասանելի» և Y-«տղամարդկային»։ Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հաճախորդ՝ կլինի կին թե տղամարդ, կարող է գտնել իր նախընտրելի բույրը և զգալ իրեն թագավորական։

Mary parfum խանութների ցանցը սպառողին է ներկայանում 1996 թ.-ից՝ լինելով Հայաստանում առաջինը։ Հիմա խանութ-սրահները յոթն են: Երկու տասնամյակից ավելի Մերի խանութների ցանցը առաջատարներից է շուկայում՝ առաջարկվող ապրանքների բարձր որակի և գնային ճկուն համակարգի շնորհիվ: Mary parfum խանութների ցանցը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանրահայտ ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, S.T. Dupont, Boucheron, Balmain, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն: Ապրանքատեսականին համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: Mary parfum-ում ներկայացված են նաև աշխարհահռչակ Channel, Lancome, Versace, Trussardi, Feragamo, Moschino, Boss և այլ ապրանքանիշեր։

Վերաբացման միջոցառումը վարում էր սիրված բլոգեր Լուսնյակը, ինչպես նշեցի՝ հատուկ հյուրն էր դիմահարդար Ագա Քանքանյանը, ով հյուրերին ներկայացրեց առաջատար բրենդներով դիմահարդարման առավելությունները, իսկ DJ Vakcina-ին էլ վստահվել էր լավ տրամադրությունը: Այն հյուրերը, ովքեր մասնակցեցին մրցույթի և փորձեցին գուշակել սրահում ներկայացված երեք բույրերն առանց վիզուալ ներկայացման, շահեցին նվերներ Mary parfumսրահից:

ԱԲՈՎՅԱՆ 26

www.maryparfum.am

FB/ IG

Առաքում՝ (011) 888 000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top