l

lifestyle

Ministry Of Taste ֆուդքորտի բացումը Փափազյան 22/3-ում

Ministry of Taste՝ այսպես է կոչվում MOT ֆուդքորտը, այսպես ասած՝ Համի Նախարարությունը, որի բացմանն էինք օրերս: Կոմիտաս/Փափազյան խաչմերուկի հարևանությամբ բացված այս երկհարկանի նոր վայրը մեզ զարմացրեց նախ իր մոդեռն ինտերիերով, ապա հենց տեղում թխվող տաք գաթաներով, պիցցաներով ու այլ խորտիկներով: Հարմար է օրվա ցանկացած պահի, ցանկացած քիմքի համար: Ամեն ինչ պատմում եմ մեր հատուկ ֆոտո/վիդեո շարքում:

Ամեն օր՝ 8.30-ից մինչ կեսգիշեր կարող եք թե նախաճաշել, թե լանչի ժամին այցելել, թե երեկոյան սրճել երկրորդ հարկում, կարող եք պարզապես Ձեր ամենօրյա բագետն ու տեղում թխվող լավաշն ու հացը պատվիրել, իսկ առաքումների դեպքում էլ կարող եք ընտրել ապուրներից մինչ պիցցաներն ու լահմաջոները, խորովածից մինչ տաք ուտեստներն ու թխվածքները: Առաքումը նույնպես գործում է մինչ կեսգիշեր, գրանցեք հեռախոսահամարը՝ 060-522 222: Երկրորդ հարկում ընդարձակ սրահն է, որտեղ ևս կարող եք պատվերներ կատարել առաջին հարկից, կամ պատվիրել արդեն թխվածքները: 

Համի Նախարարության նախարարին չհանդիպեցինք, ասում են, նրան այստեղ բռնացնելն անհնար է, չի ցանկանում կիսվել իր համային գաղտնիքներով: Բոլորին, ովքեր բնակվում են, աշխատում են, կամ պարզապես հայտվել են Կոմիտաս/Փափազյան հատվածում խորհուրդ եմ տալիս այցելել, փորձել, գնահատել ու համոզվել, որ այսքան գովածս իզուր չէ, իրոք շատ հաճելի վայր է բոլոր տարիքի անձանց համար:  

Վահրամ Փափազյան 22/3

060-522 222

FB / IG

back-top