l

lifestyle

Mommy Kids սրահի 10-ամյակը և ընդլայնված սրահի բացումը

Արդեն 10 տարի Աբովյան/Պուշկին խաչմերուկում՝ Աբովյան 3/1 հասցեում գործող Mommy Kids բրենդային սրահը ներկայացնում է համաշխարհային հայտնի ապրանքանիշերի հագուստ, կոշիկ և աքսեսուարներ երեխաների համար: Նշելով իր 10-ամյակը՝ Mommy Kids-ը հրավիրել էր իր մշտական այցելուներին և գործընկերներին նույն հասցեում ընդլայնված՝ ավելի մեծ ու շքեղ սրահում կազմակերպված միջոցառման:

Mommy Kids-ում ներկայացված է նորածիններից մինչ դեռահասների համար հագուստ, կոշիկ և պարագաներ: Սրահում ներկայացված են այնպիսի սիրված ապրանքանիշեր, ինչպիսիք են DOLCE & GABBANA–ն, MONCLER-ը, EMPORIO ARMANI-ն, MOSCHINO-ն, KENZO–ն, MSGM-ը, BIKKEMBERGS–ը, ը,TRUSSARDI-ն, N21-ը,CESARE PACIOTTI-ն և DIESEL-ն։ Նշենք նաև, որ Dolce&Gabbana բրենդի FLASH բացառիկ տեսականին կարող եք գտնել Mommy Kids խանութ սրահում։ Mommy-ու կգտնեք նաև Sprayground բրենդի պայուսակների լայն տեսականին։ Հավաքածուն ներկայացված է նաև mommy.am կայքում, որտեղ կարող եք կատարել գնումներ արդեն օնլայն և ստանալ Ձեր գնումը անվճար առաքմամբ ամբողջ Հայաստանի տարածքում: Նոր սրահը գտնվում է նույն հասցեում: Արդեն ավելի ընդարձակ սրահներում ներկայացված է ավելի մեծ տեսականի, գնումներ կատարելն էլ՝ ավելի հարմար է և հաճելի: Սրահի աշխատանքային ժամերն են 11.00-20.00: Միացեք նաև ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որոնց շատ ակտիվ են և պարբերաբար ներկայացնում են նոր հավաքածուները։ 10-ամյակի միջոցառմանը հյուրերին սպասվում էր հաճելի երաժշտություն DJ Vakcina-ից, համեղ հյուրասիրություն, անակնկալներ, ինչպես նաև բացառիկ խաղարկություն:

Աբովյան 3/1

010-560 333

www.mommy.am

FB / IG

back-top