l

lifestyle

Կիմ Քարդաշյանը Մոնրոյի զգեստով դարձավ Met Gala 2022-ի գլխավոր աստղը

«Ոսկեզօծ գլամուր»՝ ահա այս տարվա Met Gala-ի թեման ու ինչպես սպասվում էր այն  իսկական հոլիվուդյան շքեղության, հարստության, նորաձևության, աստղային ֆանտաստիկ երեկո էր: Գրել եմ հատուկ փոստ տարվա գլխավոր իրադարձության, հյուրերի, լուքերի, դիզայներների մասին, եթե գիշերը քնած եք եղել՝ իմ փոստում կգտնեք այն ամենն ինչ հետաքրքրում է Ձեզ, պատրաստեք սուրճը ու սկսեք օրն ինձ հետ: Մենակ նշեմ, որ հիմա, երբ ավարտում եմ փոստս` 06.15 է ու գուցե տառասխալներ լինեն փոստում, վաղը կվերանայեմ, հազիվ եմ աչքերս բացում: 

  • Կամո Թովմասյան

Այն հետևորդների համար, ովքեր տեղյակ չեն Met Gala-ից հակիրճ պատմեմ, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ հավաքվել: Met Gala-ն, որն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, նախորդում է նորաձևության ցուցադրությանը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Սովորաբար և՛ երեկոն, և՛ ցուցահանդեսը միավորվում են ընդհանուր թեմայով, սակայն այս տարի ցուցահանդեսի նվիրված է ամերիկյան նորաձևությանը, իսկ Met Gala-ի թեման է «Ոսկեզօծ գլամուրը», որը, իհարկե, համահունչ է նաև ամերիկյան նորաձևության պատմությանը: «Ոսկեզօծ դար» է համարվում Ամերիկայի արագ տնտեսական աճի դարաշրջանը՝ 1870-1900 թթ.: 

Վարում են այս տարվա Met Gala-ն Ռեջինա Քինգը, Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը։ Համանախագահները, բացի անձամբ Վինտուրից, Թոմ Ֆորդն ու Ադամ Մաուրեսին են։ «Նորաձևության Օսկարը» տեղի է ունենում Նյու Յորքի The Metropolitan Museum of Art-ում, տոմսերն արժեն մոտ 35 000 դոլար, սեղանի ամրագրումը՝ 200-300 հազար դոլար: Անցյալ տարի միջոցառման ընթացքում հաջողվել է հավաքել 16,4 մլն դոլար։

Ներսում իհարկե հյուրերին սպասվում է նաև ընթրիք և համերգային ծրագիր:

Ահա թե այս տարվա Շեֆ-խոհարարն ինչ է պատրաստել հյուրերի համար: Կարճ ասած սոված են տուն գնալու:

Իրականում պատրաստում էի ծավալուն փոստ հյուրերի լուքերի մասին, մինչև չհայտվեց Կիմը ու բոլորի արած աշխատանքը 0 դարձավ: Տասնյակ աստղեր ընտրել էին Louis Vuitton այս տարի, շատ էին Versace կրող հյուրեր, Gucci, նաև Schiaparelli, բայց ամենավերջին ու սպասված հյուրը Կիմն էր, իսկ նա եկավ....պատկերացնում եք՝ Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստով, էն որ էլ ոչ մի զգեստի մասին խոսելու իմաստ չկա:

Այս զգեստը Մերիլին Մոնրոն կրել է 60 տարի առաջ, երբ Ջոն Քենեդիի համար Happy Birthday Mr. President էր երգում, իհարկե բոլորդ տեսել եք դա և հիշում եք այս զգեստը: Դիզայներ  Jean-Louis-ի գեստը հայտնի է որպես "մերկ զգեստ" և 60-ականների համար բավական սկանդալային էր: 6000 բյուրեղներով այս զգեստը 2016 թ.-ին աուկցիոնում վաճառվել է 5 մլն դոլարով: Զգեստը ներկայացված է այժմ Ripley’s Believe It or Not թանգարանում և Կիմն արդեն իր փոստում շնորհակալություն հայտնեց նման հնարավորություն ընձեռելու համար: Միացեք ինստագրամյան էջիս, այնտեղ վիդեոներ էլ կան:

Կիմ/ Jean-Louis, Փիթը՝ Dior

Քրիս Ջեններ / Oscar de la Renta

Քլոե Քարդաշյան / Moschino

Սառա Ջեսիքա Փարքերը / Christopher John Rogers

Ալիշա Քիզ / Ralph Lauren

Ալեսանդրո և Ջարեթ / Gucci

Կարա Դելվին/ Dior Haute Couture

Վանեսսան / Moschino

Աննա Վինտուր / CHANEL

Բլեյքը / Atelier Versace

61-ամյա Թոմ ֆորդը կրում է Tom Ford

Կայա Գերբեր / Alexander McQueen

Մոնաեն / Ralph Lauren

Ամբեր Վալետա/ AZZARO

Շոն Մենդեսը / Tommy Hilfiger

Էմմա Սթոուն / Louis Vuitton

Ջո Ջոնաս և Սոֆի Թերներ / Louis Vuitton

Բրեդլի Քուպերը

Ուինի Հարլոու / Iris van Herpen

Բիլլի Էյլիշ / GUCCI

Մոռացա մոդելի անունը, իրականում լեգենդար մոդելա 90-ականներից, ինստայումս գրել եմ:

Լեննի Կրավից

Շվարցնեգերի տղանա՝ Պատրիկը / LANVIN

Ջոդի Թերներ-Սմիթ / Gucci

Քեյթ Մոսս/ Burberry

Իրինա Շեյք / Burberry

Սիգուրնի Ուիվեր / Michael Kors

Հեյլի Բիբեր /Saint Laurent by Anthony Vaccarello

ի դեպ, հենց այսօր գրել էին, որ գուցե հաջորդ Ջեյմս բոնդը հենց ինքը դառնա, Էյֆորիա սերիալի աստղնա /Burberry

Բեքհեմի հարսնա, անունը մոռացա / Valentino

Գլեն Քլոզ / Valentino

Կայլի Քեններ / Off-White

Ջեսսիքա Չեսթեյն / GUCCI

Էմիլի Ռատայկովսկի / Vintage Versace

Քարդի Բի / Versace

Քենդլ Ջեններ / Prada

Բելլա Հադիդ / Burberry

Նիկի Մինաժ/Burberry

Լիզզոն՝ Thom Browne
_____

back-top