l

lifestyle

Գնացել էի ՄԵՐ ԲԱԿԸ 25 ՏԱՐԻ ԱՆՑ ֆիլմի պրեմիերային

Այ քեզ բան…25 տարի ո՞նց անցավ, ոնց որ երեկ լիներ, երբ ուր գնում ասում էինք՝ ԷՍ ԻՆՉ ԿԵՂՏՈՏ ՊԱԴՅԵԶԴԱ: Հիշում եք Արմեն Խոստիկյանին, Ազատ Գասպարյանին…առաջին ՄԵՐ ԲԱԿՆ իսկական շեդևր էր, կարծեմ 1997թ.-ին դուրս եկավ, ամենալավ տարիներն էին: 25 տարի անց մենք հրավիրված էինք նոր ՄԵՐ ԲԱԿԻ պրեմիերային: Սենց հետաքրքիր օրեր հազարից մեկ են հիմա լինում:

  • Կամո Թովմասյան

Բակը նույնն է մնացել, բայց հիմա այլ ժամանակներ են: Այս ընթացքում աշխարհը շատ է փոխվել. ինտերնետն է արագացել ու անգամ բիթքոինն է թանկացել։ Բակում ավելացել են նոր մարդիկ, բարբառներ, բարքեր ու ավտոտնակների մուտքը փակած մեքենաներ։ Բակի հնաբնակներից Հրանտը նոր մասնագիտություն է ձեռք բերել եւ այժմ խոհարար է, իսկ Լալան օրվա լուրերը մեկնաբանելու իր սիրելի զբաղմունքը բակի բեսեդկայից տեղափոխել է օնլայն տիրույթ՝ դառնալով վիդեոբլոգեր։ Կա նաեւ մեկը, ով չի ուզում ենթարկվել գլոբալ փոփոխություններին եւ շարունակում է մնալ նույն համով-հոտով, ջիգյարով Աշոտը։

Առաջին ալիքը եւ Sharm Holding-ը, Mitoyan production-ի մասնակցությամբ, ներկայացնում են «Մեր Բակը. 25 տարի անց» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։ Բակի նոր սերնդի բնակիչները՝ Ազատի թոռնուհի Արուսիկը եւ «ջութակ սղոցող» Դիմեդրոլը, գլամուրահայերենով ասած, ստարտ-ափ են բացել։ Բակի այսօրվա բնակիչներից է նաեւ Չինաստանից ժամանած ուսանող Չուան Լիին, որը վարձով ապրում է Հրանտի բնակարանում։ Օրերից մի օր Չուան Լիին միամտաբար ներքաշվում է մի գործարքի մեջ՝ առանց իմանալու, որ այն ուղիղ կապ ունի խոշոր մաքսանենգության հետ։ Եվ ոչ ոք չէր պատկերացնի, թե ինչ քաոս կստեղծվի բակում հոնգկոնգյան մաֆիայի ժամանելուց հետո։

Բեմադրող ռեժիսորն է Արշո Հարությունյանը, Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան: Պրոդյուսերներ՝ Արման Միտոյան և Տիգրան Վիրաբյան: Սցենարի հեղինակներներն են Սարգիս Մնոյանը, Աշոտ Աբրահամյանը և Ռուբեն Ջաղինյանը: Դերերում շատ սիրված դեմքեր՝ Հրանտ Թոխատյան, Լալա Մնացականյան, Աշոտ Ղազարյան, Արուս Տիգրանյան, Լիլի Մորտո և այլք: Վստահ եմ, ֆիլմը կդառնա տարեվերջի ամենաշատ դիտվող ֆիլմը կինոթատրոններում: Հաճելի դիտում բոլորիդ:

back-top