l

lifestyle

Kamo Music

ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ! «Մատրիցա. Վերակենդանացում» ֆիլմի նախադիտումը ԿԻՆՈՊԱՐԿՈՒՄ

ԿինոՊարկը ֆանտաստիկ միջոցառում էր կազմակերպել, ինձ էլ իմ ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ նոր նախագծով առաջարկել էր միանալ տարվա ամենասպասված ֆիլմի՝ «Մատրիցա. Վերակենդանացում» ֆանտաստիկ թրիլլերի նախադիտմանը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս հետևելով Իդրամի ու IDBank-ի՝ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՔԵԶ ԱՎԵԼԻՆ Rocket Line-ով խորհրդին, հրավիրեցի բոլոր ընկերներիս ու խնդրեցի գալ դիտմանը ֆիլմին համահունչ լուքերով: 

  • Կամո Թովմասյան

ԿինոՊարկը հրաշալիորեն պատրաստված էր նախադիտմանը, ինձ մնում էր միայն դիմավորել հյուրերին, առաջարկել նրանց լուսանկարվել այս սուպեր ստենդի մոտ սուպեր կերպարներով, իսկ նրանք ովքեր պահպանել էին դրես-կոդը նաև ընտրում էին կապույտ/կարմիր կոկտեյլներից մեկը՝ պատրաստված ԱՆԴԱԿՈ ընկերության կողմից: Երաժշտական մասը վստահվել էր DJ Alen Hertz-ին... դե էլ ինչ պատմեմ, ինքներդ տեսնում եք, թե որքան լուրջ էր պատրաստված ամեն ինչ, ԿինոՊարկի թիմը նույնիսկ ինձ զարմացրեց, կարծում եմ հրաշալի ստացվեց երեկոն:

Սա արդեն երկրորդ ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ հանդիպումն է ԿինոՊարկում՝ Իդրամի ու IDBank-ի հետ միասին: Հավանաբար ևս մեկ պրեմիերա կիրագործենք միասին, դա կլինի Ջեյ Լոյի նոր մելոդրամը Փետրվարի 14-ին:

Արդեն այսօրվանից ԿինոՊարկում կարող եք դիտել «Մատրիցա. Վերակենդանացում» ֆիլմը, տոմսեր կարող եք գնել տեղում, կամ նախապես՝ բջջային հավելվածով, այդ թվում և վճարելով Իդրամով:  

Իհարկե շատ մեծ սպասելիքներ «Մատրիցա. Վերակենդանացում» ֆիլմից չունեինք: Այսօր համաշխարհային կինոն ցույց է տվել մեզ ամեն ինչ ու դժվար է զարմացնել, ինչպես 90-ականներին, երբ առաջին Մատրիցան հայտնվեց: Սկզբի առաջին հատվածը դանդաղ էր առաջ գնում, երկխոսություններն ավելի շատ էին քան էքշնը, մեզ ծանոթ Մորֆիուսի տեղն անկասկած երևում էր, բայց ֆիլմի ֆինալը անսպասելի հաջողված էր: Կիանու Րիվզի խարիզման փրկում է ֆիլմը, նաև լավ երաժշությունը, իհարկե Տրինիտին ու մեր պատանեկության հիշողությունները. իրականում ֆիլմը հենց ճանապարհորդություն է դեպի մեր պատանեկություն, կարծում եմ հենց դա ենք մենք փնտրելու կինոթատրոններում: 

Ինչպես հիշում եք, առաջին ՄԱՏՐԻՑԱՆ հայտնվեց 1999թ.-ին, նկարահանել են այն Վաչովսկի եղբայրները: 22 տարվա ընթացքում Վաչովսկի եղբայրները փոխել են իրենց սեռը և չորրորդ Մատրիցան նկարահանել է նրանցից մեկը՝ հիմա արդեն Լիլի Վաչովսկին: Ամենամեծ հիասթափությունը Լորենս Ֆիշբերնի բացակայությունն էր, վերջինս խոստովանել է, որ Լիլին պարզապես իրեն չի առաջարկել նկարահանվել նոր ֆիլմում: Ֆիլմը տևում է մոտ 2/5 ժամ, լեգենդար այս մարտաֆիլմի ֆանատները մեծ բավականություն կստանան:

back-top