l

lifestyle

Երկրորդ Master Class-ի բացումը Թումանյան 28/20 հասցեում

Հաստատ լսել եք Արշակունյաց 11-ում գործող Master Class-ի մասին. քաղաքի ամենահամով աբերդինյան անգուսի մսից քաբաբներ և անտառում արածող խոզի իքիբիր։ Թումանյան 28/20-ում՝ Կինո Մոսկվայի ամառային դահլիճի հենց դիմաց բացվել է երկրորդ Master Class-ը, ու բացի իր հայտնի քաբաբն ու իքիբիրը, նոր Master Class-ում արդեն կարող եք նաև պատվիրել անգուսի մսից յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված լահմաջո մինչ ուշ գիշեր:

Master Class-ի ձեռագիրը շատ պարզ է. կոնկրետ ուտեստներ, որոնք տարբերվում են իրենք յուրահատուկ համով: Աբերդինյան անգուսի քաբաբ և անտառի խոզի իքիբիր: Հենց այս երկու ուտեստներով էլ Master Class-ը կարճ ժամանակահատվածում հայտնի դարձավ քաղաքում: Առաջին սրահը բացվեց Արշակունյաց 11 հասցեում ու երբ ընկերներով որոշում էինք մի բան պատվիրել ուտելու բոլորը հարցնում էին "Master Class-ի քաբաբը փորձել ես, էկեք դա պատվիրենք": Հիմա արդեն Master Class-ի բոլորի ականջին հասած քաբաբն ու իքիբիրը կարող ես պատվիրել կենտրոնում բացված նոր սրահում, մինչ ուշ գիշեր կամ էլ հենց հիմա առաքմամբ:

Բարձր որակի աբերդինյան անգուսի և անտառում արածող խոզի միսը, ինչպես նաև հատուկ համեմունքները քաբաբն ու իքիբիրը դարձնում են ավելի համով, կշտացնող, դե ծիծակն էլ ըստ ճաշակի: Բայց նոր Master Class-ում արդեն կարող եք նաև փորձել անգուսի մսով շատ համեղ լահմաջո, որը կարծում եմ քաբաբից էլ ավելի մեծ պահանջարկ կունենա շուտով: Արագ, որակով ու հասանելի գներով: Ինձ մոտ է, ես կայցելեմ հաճախ, եթե հեռու եք՝ պարզապես պատվիրեք առցանց: Ֆրին չմոռանաք, հիմա որ ասեմ ֆրին էլ հատուկ համ ունի արդեն կմտածեք կրկնակի են վճարել, որ ավելի լավ գովազդեմ, ախր իրոք լավն էր, ոնց չգովաս: Հիմա գիշերվա հազարին, որ ընկերներով քաբաբ կամ լահմաջո ուզեք, հասցեն արդեն գիտեք....

Թումանյան 28/20

012- 333 131 

Facebook/ Instagram

 

back-top