l

lifestyle

Միայն կանանց համար! LADY SPACE Fitness & Spa-ն նշեց իր 1-ամյակը

Միայն կանանց համար նախատեսված LADY SPACE Fitness & Spa-ն, որը մեկ տարի առաջ բացել էր իր նոր մասնաճյուղը Արամի 83/1 հասցեում, նշեց իր 1-ամյակը: Եռահարկ կենտրոնում բոլոր տարիքի կանայք կարող են մարզվել պրոֆեսիոնալ կին-մարզիչների օգնությամբ, օգտվել վերջին սերնդի կոսմետոլոգիական, ինչպես նաև բյութի ծառայություններից, օգտվել լողավազանից և մասնակցել հատուկ խմբակային պարապմունքներին:

Առաջին LADY SPACE Fitness կենտրոնը բացվեց 6 տարի առաջ, 2017 թ.-ին, արդեն Բաղրամյան 72/1 հասցեում բացվեց երկրորդ, ավելի մեծ Lady Space Fitness & Spa-ն, որն արդեն ոչ թե պարզապես ֆիտնես սրահ էր, այլ նաև ՍՊԱ կենտրոն: Այժմ, արդեն Արամի 83/1 հասցեում՝ Արամի և Սարյան փողոցների հատման վայրում գործում է նոր մասնաճյուղը, որն իր 1-ամյակի առթիվ կազմակերպել էր հատուկ երեկո մարզիչների, մշտական այցելուների և գործընկերների համար: 

LADY SPACE Fitness & Spa կենտրոններում տարիքային սահմանափակում չի գործում, ինչպես արդեն ասացի այն միմիայն կանանց համար է, աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 21.00: Առկա են ինչպես օրական, այնպես էլ ամսական աբոնեմենտներ: Միանգամից հուշեմ, որ կարող եք միանալ կենտրոնի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին, որտեղ ներկայացված են խմբակային դասերի դասաժամերը, գնացուցակները, զեղչերը, նորությունները, բոլոր ծառայությունները, նաև կարող եք Ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխան ստանալ գրելով սոց էջերին, կամ զանգահարելով. բոլոր տվյալները վերևում նշված են: Նոր մասնաճյուղի դիմաց գործում է ավտոկայանատեղի, ինչն ավելի հարմար է դարձնում Ձեր այցը:

Նոր սրահն այ այպես լուսավոր է, արդի ինտերիերով: Երեք տարբեր հարկերում ֆիտնես սրահն է, լողավազանը և բյութի հատվածը, դրանք առանձին հատվածներում են, ինչը կարծում եմ ևս մեծ առավելություն է: Նշեմ, որ այստեղ աշխատում են իրենց ոլորտի առաջատարները: Բազմաթիվ միջազգային մրցույթներում մրցանակների արժանացած ֆիտնես մարզիչներ, տարիների փորձ ունեցող բժիշտ-կոսմետոլոգներ, ջրային մարզումների մասնագետներ:

Անի Հունանյան / LADY SPACE Fitness & Spa ցանցի հիմնադիր

LADY SPACE Fitness & Spa-ի երկրորդ հարկում ՍՊԱ կենտրոնը՝ LS բյութին, որը ստեղծելիս փորձել են համատեղել բոլոր այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց էլ ավելի գեղեցկանալու համար: Գնահատելով այցելուների ժամանակը, նույն հարկում կարող եք օգտվել վարսահարդարման, մատնահարդարման, կոսմետոլոգի ծառայություններից, ուստի Ձեր դեմքի խնամքը նույնպես կարող եք վստահել LS բյութիին: Առկա է առաջին անգամ ՀՀ-ում ներկայացված Spray Tan տարբերակը, որի շնորհիվ ընդամենը 15 րոպեների ընթացքում կարող եք արևայրուք ստանալ և պահպանել այն 10-15 օր: Առկա են մարմնի հետ կապված խնդիրների լուծման մի շարք հայտնի սարքեր, այդ թվում հայտնի XBody-ն, Starvac-ը, STARVAC վակումային մերսումը, VIP Line Isogei-ն՝ այսպես ասած բրազիալական հետույք ստեղծող սարքը, պրեսոթերապիան, բազմատեսակ պարուրումներ, հայտնի Душ Шарко հիդրոմերսում ...ցանկը չափազանց մեծ է, Դուք կարող եք գտնել բոլոր ծառայությունները կենտրոնի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում: Բոլոր մասնագետներն ունեն 10 տարուց ավել աշխատանքային փորձ, ինչը շատ կարևոր է կարծում եմ: 

Առաջին հարկում լողավազանն է: Անպայման նշեմ, որ LADY SPACE Fitness & Spa-ում լողավազանները զտվում են օզոնով այլ ոչ թե քլորով: Այն կանայք, ովքեր ալերգիկ են, նաև երեխաները կարող են հանգիստ լինել այս հարցում, քանի որ օզոնը բացարձակ անվտանգ է երեխաների համար: Ջրային գոտում գործում են նաև երեք սաունաներ, լողազավանում անցկացվում են ակվա-աերոբիկայի դասընթացներ, լողի անհատական դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար:

Երրորդ հարկում գերպրոֆեսիոնալ մարզասարքերով հագեցած մարզասրահը: Գործում է նաև առանձին խմբակային մարզումների սրահ, անցկացվում են նաև ավելի ծանր քաշային պարապունքներ, ու նշեմ, որ բոլոր պարապմունքները մշակված են հատուկ կանանց մարմինների համար: Կենտրոնում աշխատող մարզիչները միջազգային մրցույներում հաղթած ֆիտնես մարզիչներ են:

Անպայման դիտեք վիդեո տարբերակը, այնտեղ մասնագետներից մի քանիսը ներկայացնում են հետաքրքիր ծառայություններ:

 

back-top