l

lifestyle

LINGUALAND լեզուների ուսուցման կենտրոնը դարձավ 1 տարեկան

Նախորդ տարի Հանրապետության 61 հասցեում բացված LINGUALAND լեզուների ուսուցման կենտրոնը, սահմանափակումների պատճառով իր հիմնադրման 1-ամյակը համատեղեց պաշտոնական բացման շնորհանդեսի հետ: Անգլերեն և գերմաներեն լեզուների ուսուցման բնագավառում մասնագիտացված այս կենտրոնում ցանկացած տարիքի ուսանող հաճույքով կհաճախի դասընթացներին, հաշվի առնելով ընդարձակ, լուսավոր դասասենյակները և հմուտ մասնագետների փորձառությունը:

LINGUALAND լեզուների ուսուցման կենտրոնը հիմնվել է 2020 թվականին, մասնագիտացված է անգլերեն և գերմաներեն լեզուների ուսուցման բնագավառում։ Կենտրոնը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին՝ անկախ տարիքից, ուսումնասիրել օտար լեզուներ մեր հմուտ մասնագետների շնորհիվ։ Lingualand-ն աչքի է ընկնում իր հարմարավետ և ընդարձակ , գունային հանգիստ գամմա ունեցող դասասենյակներով, ինչն էլ ավելի է մոտիվացնում աշակերտներին հետաքրքրությամբ ուսանել։ Լեզուների ուսուցումից զատ՝ կենտրոնն օգնում է իր սաներին ծանոթանալ ուսումնասիրվող լեզուների մշակույթին, պատմությանը, ավանդույթներին։ Կազմակերպվում է նաև այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, որոնց մեր աշակերտները կծանոթանան իրենց իսկ նախընտրած ուսումնասիրվող լեզվով։ Պարբերաբար Lingualand-ը կազմակերպում է նաև դաս-քննարկումներ արդի թեմաների շուրջ՝ արտերկրից ժամանած լեզվակիր մասնագետների հետ։

Հատկապես երեխաների ուսուցումը LINGUALAND-ում պլանավորված է հետևողականորեն: Այստեղ մեր հմուտ մասնագետների շնորհիվ Ձեր երեխան կուսումնասիրի անգլերեն և գերմաներեն՝ ինտերակտիվ խաղերի, մանկական տեսանյութերի, երգերի և իհարկե բանավոր խոսքի միջոցով։ Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Ձեզ ծանոթանալ նաև ուսումնասիրվող լեզուների մշակույթին և ոչ միայն այստեղ կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին՝ վերոնշյալ լեզուներով։ Lingualand-ի մանկական խմբերի դռները բաց են բոլոր՝ 5-13 տարեկան երեխաների համար։ Գործում է նաև անհատական դասընթացներ:

ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒԼԻԿՅԱՆ. LINGUALAND լեզուների ուսուցման կենտրոնի հիմնադիր, ԵՊՀ դասախոս, մ.գ.թ.

LINGUALAND լեզուների ուսուցման կենտրոնը բոլոր տարիքային խմբերին հրավիրում է բոլոր ընդհանուր անգլերեն եւ գերմաներեն դասընթացների հարմարավետ և ընդարձակ դասասենյակներում։ Կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ կարող եք զարգացնել ձեր լեզվական հմտությունները և ցուգահեռաբար ծանոթանալ ուսումնասիրվող լեզվի մշակույթին, ավանդույթներին։ Եթե սկսնակ եք, հոգ չէ. մասնագետներն աշխատում են օտար լեցվի իմացության բոլոր մակարդակների աշակերտների հետ: Դասագրքերին զուգահեռ՝ օգտագործվում նաև հավելյալ դիդակտիկ նյութեր, տեսանյութեր եւ իհարկե կատարվում են լսողական վարժություններ։ Կենտրոնը կազմակերպում է նաեւ դաս-քննարկումներ արդի թեմաների շուրջ արտերկրից ժամանած լեզվակիր մասնագետների հետ։ Հատկապես այն աշակերտները, որոնք արդեն ունեն գիտելիքների որոշակի մակարդակ, կարող են մասնակցել դաս-քննարկումներին և հավելեմ, որ դրանց կարող են մասնակից դառնալ ոչ միայն կենտրոնի սաները, այլև տվյալ լեզվին տիրապետող յուրաքանչյուր անձ։ Կենտրոնում գործում է ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ։ Դասընթացի վերջում տրվում է վկայական։

1-ամյակի միջոցառման հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն և խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեցին կենտրոնում ուսուցման զեղչային կտրոններ: Միջոցառումը վարում էր Մարիաննա Քաբաբյանը: 

Հանրապետության 61

091-53 53 58, 098-53 53 58

www.lingualand.am

FB / IG

back-top