l

lifestyle

LIFT Rooftop Bar-ի բացումը

Ալեք Մանուկյան 12/6 հասցեում՝ Claude Monet բար-ռեստորանի տանիքում բացվեց LIFT Rooftop Bar-ը, որի բացման շնորհանդեսին մենք ևս հրավիրված էինք: Ժամանցի անցկացման նոր վայր Երևանում, որն ամենօրյա, ծննդյան, տարբեր միջոցառումների անցկացման համար հրաշալի տարբերակ է: Գործում է մինչ ուշ գիշեր, ունի հարուստ բառ, բացօթյա և փակ սրահներ, ժամանակակից սաունդ համակարգ և համեղ խոհանոց: Ամրագրեք Ձեր էջերում և դիտեք բացման երեկոյի ամբողջական լուսաբանումը ԿամոԲլոգում:

Միջավայրը դե ինքներդ եք տեսնում ինչ գեղեցիկ է, բացօթյա հատվածներն էլ, փակ սրահն էլ հարմար է ցանկացած առիթ նշելու համար: Շատ հարուստ բար՝ կոկտեյլների մեծ տեսականիով, հիմնականում եվրոպական խոհանոց՝ հեղինակային ուտեստներով, թարմ սուշի, որը մատուցվում է առանձին սուշի բարում, առանձնացված հատվածներ ընկերական խմբերի համար: Շատ լավ երաժշտական ծրագիր էր բացմանը, կենդանի կատարմամբ ֆլամենկոյից մինչ փոփ հիթեր ու ռեմիքսներ DJ-ից, նաև սթաֆն էր շատ ուրախ, թարմ շունչ կար, որ քեզ էլ էր ստիպում պարել ու ուրախանալ բոլորի հետ միասին: Հիմա գիտեք արդեն, թե որտեղ կարող եք լավ ժամանակ անցկացնել Ձեր հյուրերի և ընկերների հետ միասին: Բոլոր տարիքի ու տարբեր նախասիրությունների անձանց դուր կգա LIFT-ը, որով բարձրանալու եք Ձեր  հանգստի անկյուն: Միացեք սոց. էջերին՝ հետևելու իվենթներին և նախապես ամրագրումներ կատարելու համար: Գործում է -ը 19.00-ից մինչ 02.00:

Ալեք Մանուկյան 12/6

055-55) 044 044

FB / IG

back-top