3 տարի առաջ հենց Կասկադի աստիճանների հարևանությամբ բացվեց Los Pueblos մեքսիկական ռեստորանը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ մեքսիկական խոհանոցի սիրահարների սիրված ժամանցավայրերից մեկը: LAS CULTURAS լատինամերիկյան ռեստորանն արդեն տարբերվում է ավելի լայն աշխարհագրական խոհանոցի և մշակույթի ներկայացմամբ: Բրազիլիայի, Արգենտինայի, Պերուի, նաև իհարկե Մեքսիկայի հայտնի ճաշատեսակները և կոկտեյլները: Ծովամթերքով հարուստ ուտեստներ, մսային հարուստ մենյու և իհարկե հեղինակային ուտեստներ, որոնք միայն կարող եք համտեսել այստեղ:
Ի տարբերություն Los Pueblos-ի, որտեղ Քեզ զգում ես ինչպես ընկերոջ տանն ու ավելի անկաշկանդ ես, LAS CULTURAS-ն իհարկե ավելի բարձրակարգ ռեստորանի ձևաչափ է, կենդանի երաժշտությամբ, հարուստ բարով, հիմա նաև արդեն հարմար բացօթյա սրահով: Համեմունքները, որոնք իհարկե հենց լատինամերիկյան խոհանոցի գլխավոր այցեքարտն են, ներմուծվում են Ամերիկայից: Բարն այնքան գրավիչ է, որ կարող ես պարզապես այցելել՝ հենց բարի մոտ ընկերներով խմելու և բարմենների աշխատանքին հետևելու համար: Բարը LAS CULTURAS-ի հպարտությունն է, և ոչ միայն շքեղ հայկական ընկուզենիի համար, այլև բալանսավորված և յուրահատուկ կոկտեյլների (միայն բնական հումքով պատրաստված սիրոպներից), որոնց մեծ մասը կարող եք պատվիրել միայն այստեղ:
Բույսերն ամենուր են, դրանք կարծես Քեզ տեղափոխում են Հարավային Ամերիկա, ինչին նպաստում է նաև ինտերիերում օգտագործված աքսեոսուարներն ու նախշազարդերը: Հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ երեկոյան այստեղ կենդանի երաժշտութուն է մինչև 23:00-ը, որից հետո բար-DJ մինչ ուշ գիշեր: LAS CULTURAS-ը միակ ռեստորան/բարն է քաղաքում, որ շաբաթվա բոլոր օրերին (բացի երկուշաբթի և չորեքշաբթի օրերից), 13:00-ից 17:00-ը բացօթյա սրահում ունի ցերեկային հաճելի live երաժշտութուն՝ լանչի, բրանչի կամ թեթև ընդմիջումն ավելի հետաքրքիր դարձնելու համար:
Ամիրյան 4/6
055-459 544