l

lifestyle

LA PERLE Dinner Talk! Ամերիկյան Morgan Taylor և Gelish ապրանքանիշերի շնորհանդեսը Հայաստանում

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանում ևս մատնահարդարման ոլորտը զարգացում է ապրել, ինչի մասին վկայում են մասնագիտացված nail սրահները: Ես հրավիրել էի Հայաստանի մասնագիտացված nail սրահների, նաև բյութի սրահների տնօրեններին հատուկ ընթրիքի՝ ներկայացնելու Morgan Taylor և Gelish ամերիկյան պրոֆեսիոնալ ապրանքանիշերը, որոնք պաշտոնապես Հայաստանում ներկայացնում է La Perle Beauty-ն:

Morgan Taylor-ը և Gelish-ը ներկայացնում է ամերիկյան Hand&Nail Harmony ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թ-ին, պրոֆեսիոնալ մատնահարդարման ոլորտում հայտնի մասնագետներ Դեննի Հեյլի, Դևիդ Դենիելի և Գերիոն Թինգլերի կողմից:

La Perle Beauty ընկերության հիմնադիր տնօրեն Լիանա Մխիթարյանը:

La Perle Beauty-ն է Հայաստանում պաշտոնապես ներկայացնում GELISH և MORGAN TAYLOR բրենդերը: Ընկերության հետ կարող եք կապ հաստատել հետևյալ տարբերակներով:

www.pearlgroup.am / +37477-22 49 44

Hand&Nail Harmony–ն այսօր թոփ երեք գլոբալ պրոֆեսիոնալ մատնահարդարման միջոցներ արտադրողն է համարվում Coty և Revlon ընկերությունների հետ միասին

 

200թվականին Hand & Nail Harmony-ն ստեղծեց գել լաքի աշխարհում առաջին հիբրիդը`Gelish պրոֆեսիոնալ գել լաքը, ինչը նշանավորեց եղունգների արդյունաբերության նոր փուլի սկիզբը: Շատ մրցակիցներ հետագայում ստեղծեցին Gelish-ի նախատիպերը, բայց, փաստորեն, զարմանալի տեխնոլոգիաների առաջին ստեղծողը Դեննի Հեյլին էր իր թիմի հետ: 

Ընկերությունն առաջինն է եղել աշխարհում, որ ներկայացրել է գելլաքը շշալցված տարբերակով: Gelish-ը ակնթարթորեն ձեռք բերեց մեծ պահանջարկ: Սկսած 2009 թ.-ից Gelish-ը արտադրել է գելլաքի ավելի քան 100 երանգ և վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում:

Բարձր որակի շնորհիվ Gelish գել լաքը առնվազն 3 շաբաթ պահպանվում է եղունգներին ՝ չվնասելով եղունգը և թույլ տալով եղունգի վերին շերտին շնչել: Այն ապահովում է հարթ, սահուն մակերես, խիտ գույն, հատուկ վրձինը թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել այն, բավական քանակի գել լաք վերցնել , որը ամբողջությամբ կծածկի եղունգի մակերեսը և չի արտահոսի: Հատուկ դիզայնով ապակե շիշը միշտ թարմ է պահում գել լաքը: Gelish սրվակի ծավալը (15 մլ), ինչը հանգեցնում է խնայողությունների:

2010 թվականին Gelish գել լաքերը զբաղեցրեցին առաջին տեղը Professional Beauty & Wellness ցուցահանդեսում, ինչպես նաև ճանաչվեցին լավագույնը Եվրոպայում: 2012 թվականին Լոնդոնի եղունգների միջազգային առաջնությունում այն ճանաչվեց տարվա ապրանքանիշ:

Նույն թվականին Harmony գել և ակրիլային համակարգերը լավագույնը ճանաչվեցին Internail Internharm մրցույթում և այսպես շարունակ ամեն տարի նոր մրցանակների, տարբեր համաշխարհային մրցույթներում:

Դեննի Հեյլի, Դևիդ Դենիելի  հաջորդ նախագիծն էր ստեղծել պորֆեսիոնալ եղունգի լաք և ահա նրանք ստեղծեցին Morgan Taylor պրոֆեսիրնալ եղունգի լաքերը:

Morgan Taylor եղունգի լաքը հագեցած է թանկարժեք ու բացառիկ էլեմենտներով: Բրենդը օգտագործում է լավագույն և բացառիկ պիգմենտները և բաղադրիչները: Հատուկ մշակված ֆորմուլայի շնորհիվ լաքը մինչև 10 օր պահպանվում է եղունգներին՝ առանց վնասվելու և կորցնելու փայլը: Այն շատ արագ է չորանում: Զերծ է վնասակար նյութերից ինչպիսիք են Formaldehyde, Toluene, DBP:

Միայն վերջին երկու տարիների ընթացքում ապրանքանիշն արժանացել է երկու տասնյակից ավել մրցանակների միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ընթացքում, որտեղ ներկայացված են եղել մատնահարդարման ոլորտում գործող միջազգային լավագույն բրենդերը: Տեսականին հիմնականում մատակարարվում է ՍՊԱ կենտրոններին, բյութի սրահներին, ներկայացվում է կոսմետիկ սրահներում: Հենց այս բրենդն են ընտրում համաշխարհային ֆեշն շոուներն ու ցուցադրությունները, մոդելների մատնահարդարման դեպքում: Պատահական չէ, որ Morgan Taylor–ի կարգախոսն է՝ Մեր գույնը նույնքան յուրահատուկ է, որքան դու:

Morgan Taylor և Gelish բրենդները համագործակցել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են Beauty and The Beast-ը, Bohemian Rhapsody-ն, Rocketman-ը, համագործակցում է նաև Disney-ի, Marilyn Monroe բրենդի, MTV-ի հետ: Միջազգային բազմաթիվ նորաձևության ցուցադրություններ և պաշտոնական Fashion Week–եր` New York Fashion Week, Haute Couture Paris նույնպես համագործակցում են հենց այս բրենդերի հետ:

Ամերիկյան Morgan Taylor և Gelish բրենդները արտադրվում են  ԱՄՆ-ում գտնվող Hand&Nail Harmony ընկերության գործարանում, որը զբաղեցնում է մոտ 21 000 մ/ք տարածք, 300 աշխատողներով: Տարեկան ներկայացնում են 4 պարտադիր հավաքածուներ:

La Perle DINNER TALK-ի հյուրերն էին երևանյան լավագույն nail սրահների, կամ beauty կենտրոնների տնօրենները: Guest List՝ MakeUp Studio, Alexander Hotel, Sergey Zverev Salon and academy, Ile des Femmes, Brow Up Total Look, Beauty Bar, Paint Nail Studio, Palette Nail Studio, ESTET Beauty Salon, SERJ Studio, Aga Kankanyan Image Studio, Alina Sargsyan Image Studio, Black Barbie Beauty Zone, Nail Fashion, Koko Kalayjian Hair & Care, Leo Lab Beauty Laboratory, Gold's SPA, Make Up by Mane Sahakayn, Asoyan Beauty Salon, Cataleya Beauty Brand House, CMYK, Rai Style Beauty Salon: Երեկոն տեղի ունեցավ TERAZZA-ում:

 

back-top