l

lifestyle

Kamo Music

ԼԱՆՋ MUSIC HALL-ի բացումը Այգեստանում

Ամռանը մենք այցելում էինք ԼԱՆՋ՝ երևանյան հրաշալի տեսարանը վայելելու, հավես լողավազանից օգտվելու ու բացօթյա փարթիներին մասնակցելու համար: Հիմա արդեն ԼԱՆՋԸ հրավիրում է իր նորաբաց ռեստորան-music hall՝ համեղ խոհանոցի, լավ երաժշտության ու Ձեր առիթները նշելու համար: Մանրամասնորեն ներկայացնում եմ այս տարի բացված ամենաինքնատիպ ժամանցավայրերից մեկը, որտեղ օրերս էինք...

ԼԱՆՋ-ը գտնվում է Այգեստան 11 հասեցում: Բացօթյա լողավազանը և ռեստորանն արդեն գործում էին, իսկ ձմռանն էլ բացվեց LANJ MUSIC HALL-ը արդեն փակ սրահում: Միտքը հրաշալի է՝ կենտրոնում, բայց բոլորից առանձին, հրաշալի երևանյան տեսարանով, շատ ապահով հանգիստ վայր լավ ժամանակ անցկացնելու համար: Մանավանդ կորպորատիվների, մեծ խնջույքների համար հարմար տարբերակ է, ի դեպ շատ մեծ ավտոկայանատեղիով:

Տեսեք ինչ գեղեցիկ է, հիշեք այս վայրը, այն մանավանդ միջոցառումների անցկացման համար մի շարք առավելություններ ունի, այնպես որ գրանցեք տվյալները: Այգեստան 11, հեռախոսահամար՝ 033-038 038, նաև միացեք ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին այստեղ FB / IG

Սա ամռանն ենք նկարել, պարզապես տեղադրել եմ, որ հասկանալի լինի մթնոլորտը:

Փակ սրահում արդեն ԼԱՆՋ MUSIC HALL-ն է, որը գործում է ամեն օր և հրավիրում է Ձեր ժամանցն անցկացնել այստեղ:

Մեծ ուշադրություն է հատկացված խոհանոցին ու սպասարկմանը: Մենյուն կարող եք տեսնել ինստաէջում, ինտերիերը կտեսնեք վիդեո տարբերակում, նաև Շեֆ-խոհարարը կներկայացնի Ձեզ մենյուի առանձնահատկությունները: Խոհանոցը հագեցած էր, ես հայկական խոհանոց եմ սիրում, այնպես որ պատվիրեցի խորովածի սեթը, այն հարմար էր 4 ընկերների համար: հայկական, եվրոպական խոհանոց, տարածաշրջանային հեղինակային ուտեստներ: Սիֆուդի սիրահարները կգտնեն մենյուում իրենցը, իսկ բարմեններն էլ կզարմացնեն հեղինակային կոկտեյլներով: Մինչև 130 հյուր կարող է ընդունել LANJ MUSIC HALL-ը, խոսքը մեծ միջոցառումների և կորպորատիվների մասին է, սակայն Դուք ձեր զույգով էլ այստեղ լավ կզգաք այցելելով որպես երաժշտական նոր ժամանցավայր: Բեմում կհայտնվեն սիրված բենդեր, դիջեյներ, Ամանորի գիշերն էլ հյուրընկալվելու է Արամ MP3-ն:

Ի դեպ, 2022-ը կարող եք դիմավորել հենց այստեղ, ծրագիրն արդեն պատրաստ է:

Բացի փակ սրահից, բացօթյա ռեստորանային հատվածն այժմ ապակեպատ է, այստեղ մեր նկարահանման օրը հարսանիք էին տոնում: 

Այ այսպիսի հանգիստ մթնոլորտ բացօթյա ռեստորանային հատվածում:

back-top