Փարիզում այցելեցինք նոր ձևաչափով KILAN սրահ՝ ներկայացնելու Ձեզ սրահը և նոր՝ KOLOGNE BY KILIAN բույրը, որն արդեն այսօրվանից ներկայացվում է բոլոր HERMITAGE սրահներում: Մեզ մոտ KILIAN բույրերի սիրահարները շատ են, ուստի սիրով ընդունեցինք առաջարկը և Հայաստանում պաշտոնական ներկայացուցչի՝ HERMITAGE սրահի շնորհիվ, որպես հատուկ հյուրեր հայտնվեցինք այս ինքնատիպ բույրերի սրահում:
20 Rue Cambon հասցեում է գործում սրահը՝ Լուվրի հարևանությամբ: Բացահայտեցինք բույրերի նոր աշխարհ, սպասարկման նոր ձևաչափ, փորձեմ փոխանցել տպավորությունները ֆոտոշարքի միջոցով:
Սա պարֆյում-բարն է, որտեղ մեզ առաջարկեցին պատվիրել ինչ-որ խմիչք և բացահայտել բրենդի բոլոր բույրերը:
Այս սրահում ներկայացված են KILIAN ապրանքանիշի թողարկած բոլոր բույրերը, շրթներկները՝ այդ թվում և կոլեկցիոն տարբերակով:
Երկրորդ սրահում արդեն կարող ես ահա այսպիսի միջավայրում կատարել ընտրությունդ:
Շնորհակալություն հատուկ ընդունելության, տուրի և նվերների համար:
Նոր՝ KOLOGNE BY KILIAN բույրը վստահ եմ կդառնա այս ամռան ամենասիրված նորույթներից մեկը: Այն թե կանանց ու թե տղամարդկանց համար է: Թեթև փայտային ու ցիտրուսային բույրերի համադրությաւնը կարժես արդեն իսկ Քեզ տեղափոխում է այն հանգստավայր, որտեղ պլանավորում ես մեկնել ամռանը: Արդեն այսօրվանից կարող եք ձեռք բերել նորույթը բոլոր HERMITAGE սրահներում:
ARM Construct ընկերությունը ներկայացրեց իր նախագծերը և խաղարկեց 25 000$ TOON EXPO-ի ընթացքում
ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ Հրաչ Մարտիրոսյանի հետ
Ինչու՞ MacBook Air! Տաթևիկ Խաչատրյանի հետ
Ինչու՞ MacBook Air! Հրաչուհի Ութմազյանի հետ
Թեթև ու ոճային! SKECHERS-ի ամառ 2022 նոր հավաքածուն
Հաջողակ լինելու բանաձևը ժամանակի ճիշտ կառավարումն է
2022թ.-ի լավագույն երևանյան բացօթյա լողավազանները
Արդեն 10 տարի! Պրեմիում դասի մեքենաների վարձույթ «Rent a Car N1»-ում
Vbet-ի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համագործակցությունը
Ինչպես նշեցի ծնունդս Փարիզում ընկերներիս հետ, Դուա Լիպայի շոուն ու 7 նոր Must Go հասցե Փարիզում
EXCLUSIVE! Նոր ձևաչափով KILAN սրահը Փարիզում
310 մլն դրամ ՋԵՔՓՈԹ Վբեթ-ում ու ոչ միայն