l

lifestyle

Էքսկլյուզիվ խաղարկություն Փարիզյան KILIAN շոուռումից` HERMITAGE ընկերության հետ միասին

Շնորհիվ Hermitage ընկերության՝ Փարիզում հնարավորություն ունեցանք այցելել հանրահայտ KILIAN ընկերության գլխավոր գրասենյակ՝ որտեղ հանդիպեցինք ընկերության Գլոբալ դիջիթալ և կոմունիկացիոն մենեջեր Ռուդի Դյուպուայի հետ: Առաջին անգամ ծանոթացանք KILIAN բացառիկ աքսեսուարների, շրթներկի և էքսկլյուզիվ բույրերի հետ, որոնք միայն այստեղ կարելի էր գտնել: Իհարկե չմոռացանք նաև հենց այստեղից խաղարկել KILIAN բույր ԿամոԲլոգի հետևորդների համար:

  • Kamo Tovmasyan

Թերևս ամենահայտնի պարֆյումերային բերնդերից մեկը, որը շքեղություն ու բացառիկություն է խորհրդանշում: Հայաստանում KILIAN ապրանքանիշի բացառիկ գործընկեր Hermitage ընկերությունը մեզ ընձեռեց էքսկլյուզիվ հանդիպման հնարավորություն բրենդի դիջիթալ և կոմունիկացիոն մենեջեր Ռուդի Դյուպուայի հետ, KILIAN բրենդի գլխավոր գրասենյակում:

 Ֆրանսիական դասական շենքերից մեկում՝ քաղաքի ամենակենտրոնում սպասում էինք վերելակի, երբ մեր թիմին պոտեցավ տիպիկ ֆրանսացու լուքով Պրն. Դյուպուան իր հեծանիվով:

Դասական ինտերիեր, շքեղ բույր, փարիզյան շիկ...Խոսեցինք Հայաստանից, Փարիզից, օգոստոսյան անձրևներից....

Ուշադրություն: Պրն. Դյուպուայի կողմից պատրաստված KILIAN բույրը կխաղարկվի Օգոստոսի 10-ին՝ 11.20-ին ֆեյսբուքյան իմ էջում:

Մեր աշխատակից Վիլենն այնքան հուզված էր (սա նրա առաջին գործուղումն էր), որ 15 րոպե նկարահանելուց հետո մեր հանդիպումը IGTV-ի համար, արդյունքում կորցրեց տեսագրությունը: 

Շատ հետաքրքիր էին սահմանափակ արտադրությամբ թողարկված վզնոցների շարքը, որոնց ներսում պահվում էին բույրեր...

Քանի որ Պրն. Կիլիանը հաճախ է ճանապարհորդում, նա ստեղծել է սահմանափակ թողարկմամբ բույրերի շարք, որոնցից յուրաքանչյուրը արտացոլում է կոնկրետ քաղաքի բույրը, և հետևաբար այդ բույրը հնարավոր է ձեռք բերել միայն նշված քաղաքում:

Սա բրենդի կոմղից արտադրված կարմիր շրթներկի շարքն է, որը ևս սահմանափակ քանակությամբ է արտադրվել...

Հետևեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին և փորձեք շահել մրցանակը:

Ահա այսպիսի տեսարան էր շոուռումի բալկոնից...

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Hermitage ընկերությանը այս բացառիկ հնարավորության համար...

back-top