KIABI բրենդի բոլոր ապրանքները մշակված են դիզայներական թիմի կողմից ընկերության գլխավոր գրասենյակում՝ Հեմում, հյուսիսային Ֆրանսիա: Kiabi-ի մուտքը ֆրանսիական տեքստիլ շուկա 1978-ին էր, երբ ընկերության հիմնադիր Պատրիկ Մուլյեն բացեց Kiabi-ի առաջին 1000 ք/մ խանութը Ֆրանսիայի Լիլ քաղաքում: Հիմնվելով պարզ հայեցակարգի վրա․ արտադրել նորաձևություն, որը համապատասխանում է բոլոր ճաշակներին և բյուջեներին, բրենդը արագ զարգացում ապրեց՝ տաս տարի անց արդեն ունենալով 35 խանութ Ֆրանսիայում։
90-ականներին բրենդը տարածվում է ողջ Եվրոպայում՝ 1993 թ.-ին բացելով իր սրահը Վալենսիայում, մի քանի տարի անց էլ՝ Միլանում։ Այսօր ընկերությունն ունի մոտ 500 խանութ 15 երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Նիդեռլանդներում և Մարոկկոյում: 2000-ականներից Kiabi-ն մեծ հաջողությամբ գործարկում է իր առաջին առցանց խանութը Ֆրանսիայում, որին հաջորդում են իսպանական և իտալական տարբերակները: Այսօր բրենդը ներկայացնում է մոտ 2 մլրդ տարեկան շրջանառություն, ավելի քան 20 մլրդ հաճախորդ ամբողջ աշխարհում և ներառված է Ֆրանսիայի top 10 գործատուների ցանկում:
KIABI-ն իր գործընկեր BD Retail Group-ի հետ բացել է իր առաջին խանութ-սրահը քաղաքի գլխավոր առևտրի կենտրոններից մեկում՝ Yerevan Mall-ում, առաջիկա 4 տարիների ընթացքում մայրաքաղաքում մանրածախ առևտրի ցանց զարգացնելու նպատակով։ Երևանյան KIABI սրահում ներկայացված է լայն և բազմազան տեսականի, որը պարբերաբար կթարմացվի: Շուկայում իր ցածր գին/արժանի որակ համադրությամբ KIABI-ն ներկայացնում է գունեղ, երիտասարդական ու հարմարավետ ապրանքատեսակներ, հատուկ հավաքածու plus size մոդելներով, ինչպես նաև նորածինների ու երեխաների բազմաոճ տեսականի:
Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր մանկական ցուցադրություն, հյուրասիրություն, երեխաներին՝ հաճելի անակնկալներ խաղավարների կողմից: Պատահականության սկզբունքով օրվա գնորդներից 7-ը շահեցին 10 000 դրամի նվեր քարտեր, ևս 3 նմանատիպ նվեր-քարտեր շահեցին այն այցելուները, ովքեր գտան թաքցված 3 ոսկեգույն կախիչներով հագուստները: