l

lifestyle

Kamoblog TV կայքի 9 րդ տարեդարձի շոուն HAVANA Complex-ի բացօթյա սրահում

Kamoblog TV կայքի 9 րդ ծննդյան երեկոն այս տարի նշվում էր HAVANA Complex-ի բացօթյա սրահում: Երեկոյի գործընկերներն էին ABSOLUT օղին, PARLIAMENT ծխախոտը և CADENZZA ապրանքանիշը: Երեկոն ամբողջությամբ կդիտեք Սեպտեմբեր ամսին ԱրմՆյուզ հեռուստաընկերության ԿամոԲլոգ ծրագրի նոր եթերաշրջանում, իսկ մինչ այդ հետևեք հյուրերին, ընթացքի ֆոտոսեթին և վիդեո բացմանը:

  • Gor Elchyan, Areg Amirkhanyan
  • Bogossi production
  • Kamo Tovmasyan

Ծննդյան երեկոյին հրավիրված էին մեր գործընկերները, ֆոլոուերները: Երեկոյի պռոմո շարքը նկարահանել էր լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանը: Հատուկ շնորհակալություն ANY ROSE ծաղկե և հարսանյաց սրահին հատուկ ձևավորման համար: Երեկոյի ընթացքում հյուրերին դիմավորում էին Promo Host մոդելային ընկերության հյուրընկալները: Նկարահանման ողջ ընթացքին մեզ հետ են եղել դիմահարդար Նատալի Տոնոյանը և դիզայներ Մանուկ Ալեքսանյանը: Միջոցառման նկարահանումն իրականացնում էր Bogossi production-ը: Միջոցառման մասնակից արտիստները կրում էին հատուկ զգեստներ կարված այս նկարահանումների համար, շնորհակալություն բոլոր հայ դիզայներներին և դիզայներական սրահներին մեզ հետ լինելու համար. FAINA, THE MUSE, Anahit Simonyan Fashion, HARMONY Fashion, PETOOR, Lusine Yernjakyan, Araik Gabajyan, Atelya Sunny, ARIGATO, MANCH:

Երեկոյի ընթացքում նվագում էին DJ Guevo-ն, DJ Alen Hertz-ը, DJ Leo-ն, DJ Valeria Ershova-ն, DJ Diana-ն, հյուրերին սպասվում էր percussion show Լևոն Ավետիսյանից և հատուկ շոու ծրագիր Havana Swag Dance show-ի կողմից: Բեմում էին Սոնա Շահգելդյանը, Ռիթին, Սոնե Սիլվերը, Նիկ Եգիբյանը, David Ray-ը, Գրիգոր Կյոկչյանը, Գայա Արզումանյանը,Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Մարբեյը, Ներսես Ավետիսյանը...բոլոր արտիստների ելույթները կդիտեք հեռուստատարբերակում:

Երեկոյի ավարտին HAVANA Complex-ի կողմից ներկաներին սպասվում էր մեծ հռավառություն: Երեկոյի հյուրերը մասնակցելով խաղարկությանը շահեցին մրցանակներ Gold's Gym, Davis' Gym, Lady Space մարզասրահներից, HAVANA Complex-ից, ՖԱԻՆԱ, Sportlandia, Cadennza խանութ-սրահներից, YELL Extreme park-ից, իսկ ներկաներից ամենահաջողակը` Գայանեն շահեց ուղետոմս դեպի Աթենք:

back-top