l

lifestyle

JULES ֆրանսիական սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

JULES-ը ֆրանսիական ապրանքանիշ է, որը ներկայացնում է հագուստ, կոշիկ և աքսեսուարներ նորաճ ու հստակ ոճ ունեցող տղամադրկանց համար: JULES պաշտոնական սրահը Երևանում բացվել է Դալմա Գարդեն Մոլի երկրորդ հարկում՝ Dalma Gold Gallery-ի անմիջապես հարևանությամբ: Պիջակներից մինչ ջինսեր, վերնաշապիկներից մինչ ամառային գունեղ շապիկներ, կոշիկներ, պայուսակներ և աքսեսուարներ ինչպես ազատ ոճը նախընտրող, այնպես էլ էլեգանտ տղամարդկանց համար:

1994թ սկսած Jules-ը ներկայացնում է որկյալ և հասանելի հագուստ տղամարդկանց համար: Բրենդի նպատակն է ոգեշնչել տղամարդկանց օրեցօր ավելի լավ հագնվել: Այդ իսկ պատճառով Jules-ն առաջարկում է թեթև, գունեղ և նորաձև հագուստ բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են պարզ դետալներն ու հարմարավետությունը: Վերջին 20 տարիների ընթացքում Jules-ը որպես իր հաճախորդ տեսնում է ոճային և հստակ ճաշակ ունեցող տղամարդու և տալիս է լայն ընտրության հնարավորություն` առաջարկելով պարզ առօրյա հագուստից մինչև դասականը: 

Խրախուսելով թափոնների վերամշակումը Jules-ը ստեղծել է մոդելային շարք, որոնք վերամշակված պլաստիկից են պատրաստվում, ինչպես նաև սրահի կահավորման մեջ օգտագործվում է վերամշակված հաուստներից պատրաստված կահույք:  Ձեզ օգնելու և հեշտ կողմոնորոշելու համար, ավելի կայուն նյութերով բոլոր հագուստները խմբավորված են «In Progress» պիտակի տակ:  

Այս հագուստները գտնելու համար պարզապես խանութում փնտրեք կանաչ պիտակները: Այս շարքը արտադրելու համար ապրանքանիշն օգտագործում է օրգանական գյուղատնտեսության բամբակ, որն աճեցվում է խիստ կանոններով, առանց թունաքիմիկատների կամ քիմիական նյութերի օգտագործման: Սա նպաստում է էկո համակարգերի պահպանմանը և նվազեցնում ազդեցությունը գլոբալ տաքացման վրա։

2022-ին, JULES-ի հավաքածուների 35%-ը «In progress» տեսականուց է: Ջինսե հավաքածուի 70%-ը պատրաստված է վերամշակված մանրաթելից: Դե իսկ արդեն 2025-ին, տեսականու 50%-ն է լինելու էկոլոգիապես մաքուր՝ կրելով «In progress» պիտակները:

back-top