Ուզում եմ պատմել Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի ակադեմիական դասարանի սան 11-ամյա մի աղջնակի մասին: Ժասմինա Հովսեփյանը ծնվել է 2010թ. նոյեմբերի 18-ին ք. Երևանում։ Սովորում է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում, զուգահեռ հաճախում է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին, ինչպես նաև նույն դպրոցի ավագ երգչախումբ։ 4 տարեկանից հաճախել է Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչության բաժին։ 8 տարեկանում դարձել է կենտրոնի ամենափոքրիկ շրջանավարտը և ստացել իր անդրանիկ դիպլոմը։ Նկարչության ոլորտում նա հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, փառատոնների, ցուցահանդեսների։ Ֆրանսիական, գերմանական, միջազգային մրցույթների բազմակի մրցանակակիր է:
«Իմ մեկնարկը» ցուցահանդեսին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության վարչության պետ Ռոբերտ Պողոսյանը, Բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետ Արաքս Մանուչարյանը, Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հռիփսիմե Մանասերյանը, ATV հեռուստաընկերության ներկյացուցիչ Ալլա Սաղոյանը, Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի անձնակազմը, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի անձնակազմը և ուրիշներ:
Ժասմինան կանգ չառավ, ս.թ. հուլիսի 27-ին նա իր 2-րդ ցուցահանդեսն ունեցավ նաև Հայաստանի մշակութային քաղաք Գյումրիում։ Գյումրու Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի կազմում գործող Գյումրու համայնքային ցուցասրահի դահլիճում կայացավ 11-ամյա նկարչուհի Ժասմինա Հովսեփյանի «Իմ մեկնարկը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, համայնքապետարանի աշխատակիցները, Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը, Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը, Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը, նկարիչ Կարո Վարդանյանը, Կարինե Ռեվազը, քանդակագործ Արթուր Գևորգյանը, արվեստասեր գյումրեցիները և այլոք։ Ցուցահանդեսին ներկա էր 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Շնորհավորում ենք Ժասմինային և մաղթում նորանոր բարձունքներ։