l

lifestyle

JACOB MEIR X ART շոուն Seven Visions Hotels, The Dvin-ում

Ջեյքոբը Լոս Անջելեսում հիմնադրված բարձրակարգ նորաձևության տան՝ For the Stars-ի հիմնադիրն ու կրեատիվ տնօրենն է: For the Stars-ը ներկայացնում է բացառիկ բեմական հագուստներ համաշխարհային աստղերի համար՝ այդ թվում Քետի Պերիի, Ջեյ Լոյի, Նիկի Մինաժի և Մադոննայի: Առաջին անգամ, նորաբաց Seven Visions Hotels, The Dvin-ում տեղի ունեցավ JACOB MEIR X ART շոուն, իսկ շուտով այստեղ նաև կբացվի JACOB MEIR X ART Haute Couture բուտիկը:

  • Կամո Թովմասյան

Չնայած Երուսաղեմի կոպիտ և աղքատ թաղամասերից մեկում մեծանալու դժվարություններին և խոչընդոտներին, Ջեյքոբը կարողացել է հարթել իր սեփական ճանապարհը դեպի արվեստի և նորաձևության աշխարհ: Զինվորական ծառայությունից կարճ ժամանակ անց նա տեղափոխվեց Լոս Անջելես՝ իրականացնելու իր երազանքը։ 

Ջեյքոբի աշխատանքները կարելի է տեսնել հարյուրավոր տարբեր հարթակներում՝ երաժշտական ​​տեսահոլովակներում, հեռուստաշոուներում, նորաձևության ամսագրերում և գեղարվեստական ​​ֆիլմերում: Ջեյքոբը հպարտանում է, որ ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործել է զվարճանքի բիզնեսում՝ փոխելով նորաձևության տենդենցները: 

Երևանյան շոուի ընթացքում ներկայացվեցին տասնյակ աշխատանքներ հայ և արտերկրից հրավիրված մոդելների կողմից: Ցուցադրությունն ամբողջացրեց One & Only ակրոբատիկ ներկայացումը: Վիդեո տարբերակը՝ մեր ինստագրամյան և տիկտոկի էջերում:

back-top