IRIS Fusion&Sweet-ը գործում է ամեն օր մինչ կեսգիշեր, մենք երեկոյան ընթրիքի էինք գնացել, օրերս կայցելեմ լանչի ժամին ու կկիսվեմ տպավորություններով նաև ցերեկային մթնոլորտի հետ կապված: Ինչպես դրսում են ասում՝ շատ քոզի վայր էր, կարող եք վստահ ամրագրել սեղան ու ընտանիքի անդամներով կամ ընկերներով այցելել ընթրիքի: Գիտեք, նոր վայր է, որտեղ պետք է այցելել հենց համեղ սնվելու, վայելելու համար: Թողնում եմ սոց. էջերը, որոնց կարող եք միանալ և Ձեզ հուզող հարցերն ուղղել հենց այնտեղ:
Կողբացի 30
011-77 11 99, 041-77 11 99
Ինչպես գիտես հիրիկ/իրիսը ոչ միայն գեղեցիկ, այլև թանկարժեք եթերայուղատու բույս է։ Կոճղարմատները հավաքում, մաքրում և չորացնում են որոշ ժամանակ պահելուց հետո։ Դրանք արձակում են մանուշակի նուրբ ու հաճելի բուրմունք։ Հնագույն ժամանակներում հիրիկի արմատների նյութը կիրառվել է բուրումնավետ գինիներ ստանալու համար, իսկ փոշին օգտագործվել է օծանելիքի փոխարեն։ Այդ ժամանակներում հիրիկին վերագրել են ոչ միայն բուժական, այլև կախարդիչ հատկություններ։ Մեր ժամանակներում հիրիկի արմատներն օգտագործվում է փոշու ձևով հրուշակեղենի, լիկյորների, զովացուցիչ ջրերի արտադրության մեջ դրանց յուրահատուկ բուրմունք տալու համար։ Այսպիսով, հիրիկը ոչ միայն դեկորատիվ, այլև տեխնիկական արժեքավոր բույս է։ Այն օգտագործվում է նաև բժշկության մեջ։
Ինչո՞ւ մեզ այդքան դուր եկավ IRIS Fusion&Sweet-ը, եկեք միասին հասկանանք: Նախ քաղաքի ամենամարդաշատ հատվածում է և մեզ դուր է գալիս այս հատվածի անցուդարձը: Մեզ դուր եկավ կոմպակտ՝ եվրոպական ռեստորաններից ծանոթ ընտանեկան մոդելը, երբ դու նախապես ամրագրում ես սեղան ընթրիքի ժամին ու այցելում ես համեղ ուտեստներ վայելելու: Սպասքը գեղեցիկ էր, ուտեստների մասին առանձին կգրեմ, գները նորմալ՝ այնքան որքան պլանավորում ես վճարել լավ ընթրիքի համար, սպասարկումը հրաշալի էր: Սպասարկման հարցում ինձ միշտ ասում են՝ Կամո Ձեզ հատուկ են վերաբերվում, էնպես որ այս հարցում Դուք ինքներդ կարող եք գնահատել, քանի որ, այո, մեզ գուցե ամենուր ավելի ուշադիր են սպասարկում հասկանալի պատճառներով:
Ընտրեցինք ներսի սրահը, ինձ դուր է գալիս ընթրել մարդաշատ վայրում, զգալ քեզ՝ այսպես ասած հայեցի մթնոլորտում: Եթե նախընտրում եք ավելի առանձին ընթրիք՝ ընտրեք պատուհանի մոտ գտնվող բազմոցները:
Անվանումից հասկանալի է, որ այստեղ ֆյուժն խոհանոց է, նաև շեշտադրված է sweet-ը: Մենյուում առկա էր ամեն ինչ՝ ապուրներից մինչ աղցաններ, տաք ուտեստներից մինչ շեֆ-խոհարարի կողմից առաջարկվող հատուկ ուտեստներ ինքնատիպ ձեռագրով: Կովկասյան, եվրոպական, նույնիսկ ասիական հայտնի ուտեստները ներկայացված են այլ բաղադրատոմսերով և տարբերվող համով:
Օրինակ ընտրեք եվրոպական տժվժիկը, կարծես չի հնչում, բայց անսպասելի համեղ էր, անկեղծ: Թարխունի սոուսով և վայրի բրնձով սիգը պատվիրեք՝ հետաքրքիր կերպ էր մատուցվում, մարմարյա ռիբայը մանղալի վրա նույնպես համեղ էր, բրուսկետաներն ենք փորձել, նշեմ անպայման, որ չափաբաժինները հագեցնող էին:
Հենց այնպես չէր այս վայրը կոչվում IRIS Fusion&Sweet՝ հենց Sweet-ը այստեղի գլխավոր այցեքարտերից է, մենք փորձել ենք 3 տեսակ և իրոք հավանել ենք: Դեսերտը փորձելուց հետո հասկացանք, որ այստեղ կարելի է գալ պարզապես սրճելու և իրենց տարբերվող ու շաաատ համեղ դեսերտները փորձելու համար և այդ ռեստորանայաին մթնոլորտն ամբողջությամբ փոխվեց դեպի ավելի սրճարանային՝ սուրճի սուրճ հանդիպումների մուդի:
Վայր, որը մեծ սիրով ենք ներկայացնում այո գովազդում, քանի որ մենք ինքներս շատ հավանեցինք ու կարծում եմ կդառնանք մշտական այցելու: Մեր ինստագրամյան և տիկտոկյան էջերում կարող եք գտնել այս ամենի վիդեո տարբերակը: Այցելության դեպքում չմոռանաք նշել, որ բացահայտել եք IRIS Fusion&Sweet-ը ԿամոԲլոգում: