l

lifestyle

Ինչպես ես հայտնվեցի CARTIER ընկերության INTO THE WILD միջոցառմանը Դուբայում

CARTIER ընկերությանը Դուբայի Design District-ում կազմակերպել էր «Into the Wild» խորագրով միջոցառումների շարք, որտեղ հրավիրված էին տարածաշրջանում հայտնի գործարարներ, ինֆլուենսերներ, շոու-բիզնեսի աստղեր իսկ Հայաստանից հրավիրված էի ես: «Into the Wild»-ը յուրահատուկ նախաձեռնություն էր՝ ընդգծելու CARTIER-ի խորհրդանիշ պանտերայի ուժը, շքեղությունը և պատմությունը: Պատմում եմ այս հրաշալի փորձի մասին մանրամասնորեն ու կիսվում եմ տպավորություններով:

  • Կամո Թովմասյան

«Into the Wild»-ն ավելի շատ նման էր ուշագրավ փորձի: Հյուրերի ցանկում հիմնականաում տարածաշրջանում հայտնի դեմքեր էին՝ մոդել և դերասանուհի Տարա Էմադը, լիբանանցի դերասանուհի Ռազանե Ջամալը, թունիսցի դերասան Դաֆեր Լ'Աբիդինը, դերասանուհի Հենդ Սաբրին, էմիրաթցի հաղորդավար Անաս Բուխաշը, լեգենդար մոդել Ֆարիդա Խելֆան, սոմալիացի մոդել Ռավդան և, ինչպես ասում են ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ինֆլուենսեր Կամո Թովմասյանը՝ նույն ինքը Կամոբլոգը:

Իհարկե նման հրավերն անսպասելի էր, պարտավորեցնող ու անհավանական փորձ էր՝ միջազգային ինֆլուենսերների հետ շփման, նման մասշտաբի միջոցառման "ներքին խոհանոցին" հետևելու և տեսնելու, թե ինչպես են աշխատում իսկական պրոֆեսիոնալները: Իմ ինստագրամյան էջում կա առանձին բաժին, որտեղ արդեն վիդեո տարբերակով մանրամասնորեն պատմում եմ այս ուղևորության մասին: 

Հատուկ այս նախագծի մասնակիցների համար, միայն 10 օրով Դուբայի Design District-ում բացվել էր CARTIER սրճարան, որտեղ մատուցվում էին ֆիրմային աղանդներ, պաղպաղակ, թեթև աղցաններ և սուրճ: 

Սրճարանը 5 օր գործում էր միայն «Into the Wild» միջոցառման հյուրերի համար անվճար, որից հետո այն արդեն ևս 5 օր գործեց բոլոր ցանկացողների համար իր մենյուով:

«Into the Wild» միջոցառման հյուրերի համար, սրճարանի հարևանությամբ բացվել էր համանուն ցուցահանդես, որին կարող էին մասնակցել միայն երեկոյին հրավիրված անձինք: մուլտիմեդիա ցուցահանդեսը տարբեր սրահներում ներկայացնում էր CARTIER-ի պատմությունը, տարբեր տարիների գովազդային արշավները, զարդերի ստեղծման ընթացքը և գաղափարախոսությունը:

«Into the Wild» միջոցառման անցկացման համար մեկ օրով փակվել էր Design District թաղամասի հիմնական հատվածը, որտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի Բուրժ Խալիֆա:

Սա շոուի անցկացման վայրն էր, որտեղ հյուրերն անվանական հերթականությամբ տեղ էին զբաղեցնում երեք հարթակներում: Ինչպես տեսնում եք լուսային էֆեկտներով և ինտերիերի ձևավորմամբ ողջ տարածքը փոխանցում էր CARTIER-ի շունչը:

Ֆոտոսթենդը սև և մոխրագույն գունային համադրմամբ էր, իսկ dress code-ն էր «Into the Wild»:

Անհավանական երկար կարմիր գորգ, տասնյակ հյուրընկալներ և մոտ 500 հյուրեր:

Welcome cocktail-ից հետո ազդարարեցին, որ սկսվում է շոուն ու մեզ արդեն ահա այսպիսի ցուցատախտակներով սպասում էին այս հատվածի հյուրընկալները: Ամեն մանրուք մտածված էր, ինչի արդյուքնում միջոցառման ընթացքը համակարգվում էր արագ և կանոնավոր:

Պարային համարներ, տարածաշրջանի հայտնի դեմքերի բեմել, լայվ կատարումներ, շոուն տևեց մոտ 30 րոպե:

Շոուի ավարտին մեզ հրավիրեցին արդեն տեղափոխվել արդեն Design District-ի մեկ այլ հատված, որտեղ էլ after party-ն էր:

Հատուկ after party-ի համար ստեղցվել էր «Into the Wild» ձեռագրով այ այսպիսի տեռասա:

Մինչ գիշերվա 03.00-ը բոլոր հյուրերին սպասվում էր անսահմանափակ հյուրասիրություն, կոկտեյլներ և լայվ կատարումներ:

back-top