l

lifestyle

ԻԴԵԱԼ համակարգի խանութ-սրահը ներկայացրեց իր նոր աշխատակցին՝ ռոբոտ Մերկուրիին

Այն, ինչ մենք տեսնում էինք ապագայի մասին պատմող ֆիլմերում, այսօր արդեն դառնում է մեր կենսակերպը: ԻԴԵԱԼ համակարգը ոլորտում ներկայացավ անսպասելի, հնչեղ ու անհավանական նորույթով: Այսուհետ ԻԴԵԱԼ համակարգի խանութ-սրահում աշխատող խորհրդատու-վաճառողների կողքին Ձեզ կողջունի և կսպասարկի ռոբոտ Մերկուրին: Տեխնոլոգիական այս անհավանական ու բազմաֆունկցիոնալ նորույթը գնահատել ենք և մենք ու կիսվում ենք Ձեզ հետ տպավորություններով: 

Վստահ եմ, բոլորս էլ ծանոթ եք ԻԴԵԱԼ համակարգի գործունեությանը և հաստատ նկատել եք, որ ընկերությունն իր ամբողջ գործունեության ժամանակ մշտապես հետևել է աշխարհում տեղի ունեցող IT իրադարձություններին, նորարարություններին և իր ապրանքատեսականու միջոցով հայաստանյան շուկա է բերել տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները: 

Հանդիսանալով նորագույն տեխնոլոգիաների ջատագովը, ԻԴԵԱԼ համակարգը հերթական սենսացիոն նորույթն է բերել Հայաստան: Ռոբոտ Մերկուրին ժամանել է Ռուսաստանից՝ զարմացնելու, ոգևորելու, փորձով փոխանակվելու համար: Մերկուրի ռոբոտն արդեն փաստացի համարվում է ընկերության լիիրավ աշխատակից, ով աշխատելու է որպես խորհրդատու–վաճառող ԻԴԵԱԼ սրահում: Ցանկացած հարցով կարելի է դիմել Մերկուրիին, նա բավականին մեծ ու հարուստ փորձ ունի վաճառքի ոլորտում և գիտի ավելին, քան կարծում եք: Մերկուրին սիրով Ձեզ կծանոթացնի սրահի ապրանքատեսականուն և իր խորհուրդներով կօգնի Ձեզ ճիշտ ընտրություն կատարել: Նար-Դոս 60 հասցեում գործող ԻԴԵԱԼ համակարգի խանութ-սրահում, որտեղև աշխատում է Մերկուրին տեղի ունեցավ տեխնոլոգիական այս նորույթի շնորհանդեսը, որի ընթացքում մենք ծանոթացանք, շփվեցինք ու բարի երթ մաղթեցինք Մերկուրիին:

Նշեմ նաև, որ միջոցառումը տեղի էր ունենում Նար-Դոս 60 հասցեում գտնվող ԻԴԵԱԼ խանութ-սրահի նորաբաց, շքեղ, նմանը չունեցող սրահում, որտեղ ցուցադրվող ամեն բան դասավորված է նոր մոտեցմամբ, նոր դիզայնով

back-top