l

lifestyle

Նոր ICE FISH Seafood-ի բացումը Խորենացի 42 հասցեում

Որտեղից կարելի է գնել ամենաթարմ, ամենահարմար գներով ու նույնիսկ ամենադժվար ճարվող ծովամթերքը Երևանում: Գրանցեք հասցեն՝ Խորենացի 42, իսկ ավելի հեշտ է պարզապես հիշել՝ Գումի շուկայի հենց դիմաց բացված նոր ICE FISH Seafood սրահում: Պատմում եմ նոր սրահի, տեսականու, գների ու ներսում գործող խոհանոցի մասին, որտեղ կարող եք տեղում պատրաստել սուշի ու ձկնային ուտեստներ առաքման համար:

Նոր սրահն ավելի ընդարձակ է, ավելի հարմար է գնումներ կատարելու, ընտրելու համար, նաև տեղում գործում է խոհանոց, որտեղ հենց Ձեր ընտրած ձկնատեսակից կարող են պատրաստել սուշի ու ցանկացած խորտիկ ձկնատեսակով, ձեզ հետ վերցնելու կամ առաքելու համար: Շատ հեշտ է գտնել նոր սրահը՝ Գումի շուկայի և ՏԱՇԻՐ առևտրի սրահի միջնամասում, Խորենացի 42: Հիշեցնեմ նաև, որ ևս մեկ ICE FISH Seafood սրահ գործում է Քաջազնունի 1/3 հասցեում: Եթե միանաք սրահի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին, կարող եք ուղղել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, ճշտել գներ, նաև կարող եք մանրամասնորեն տեսնել, թե ինչ տեսականի է ներկայացված ու ինչ ուտեստներ կարող եք պատվիրել խոհանոցում:

ICE FISH Seafood-ը ներկայացնում է 200-ից ավել ձկնատեսակներ՝ Սաղմոն, Կամբալա, Նավագա, Դոռադո, Սիբաս, Տրեսկա, Վոմեռ, Կետա, Նեռկա, ութոտնուկներ մեծ չախսերի: Օվկիանոսային, ծովային ձկնամթերք՝ ներմուծված Ռուսաստանի հեռավոր արևելքից, Չիլիից, Էկվադորից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Արգենտինայից և այլ երկրներից: Նաև ձկնկիթ, ապխտած ֆիլեներ, պահածոյացված ձկներ, սոուսներ, մի խոսքով ձկնամթերքի սիրահարների համար իսկական դրախտ: Չմոռանամ նշել սևանի խեցգետիններն ու իշխանը, լոբստերներն ու օմարները, իհարկե կամչատկայի արքայական խեցգետինները: 

Ո՞րն է առավելությունը: ICE FISH Seafood-ի գործընկերներն են Ռուսաստանի շուկայում ծովամթերքի մատակարարման 5 ամենախոշոր ընկերությունները, ինչի շնորհիվ ամեն շաբաթառկա է թարմ տեսականի, գները ամենահարմարն են ու ուզում եմ շեշտել, որ սրահում ներկայացված են տարբեր գնային սեգմենի արտադրանք, լինի դա 800 դրամանոց թարմ իշխան թե շատ դժվար ճարվող կամչատկայի արքայական խեցգետիններ:

Անցնենք խոհանոց, այստեղ պատրաստվում է թարմ ձկնատեսակներով ու իրական չափսերով սուշի, ինչպես նաև տասնյակ ուտեստներ սրահում առկա տեսականուց: Հենց սրահում կարող եք ընտրել ձկնատեսակը և տեղում կպատրաստեն սուշի, ձկան խորոված, խեցգետիններ, ութոտնուկով ուտեստներ, տապակած ծովախեղգետիններ, օմարներ: Կարող եք վերցնել Ձեզ հետ, կամ առաքում պատվիրել, իսկ եթե ինքներդ եք ցանկանում տանը կամ հենց Ձեր ամառանոցում պատրաստել, սրահում առկա են տասնյակ սոուսներ, հավելումներ, նույնիսկ գարեջուրը հենց այստեղից կարող եք գնել:

Սուշին էլ, ծովամթերքն էլ առաքվում է ողջ Հայաստանի տարածքում: Կփորձեք ու կհամոզվեք, որ իրոք թարմ է ու իրական չափաբաժիններով: Աշխատանքային ժամերը` 10.00-ից 22.00-ն է, առաքման հեռախոսահամար՝ 033-00 43 43

Խորենացի 42

Քաջազնունի 1/3

ՖԵՅՍԲՈՒՔ / ԻՆՍՏԱԳՐԱՄ

back-top