Հրաչյա Մարտիրոսյանը օգնում է ստեղծել հաջող ռեստորանային բիզնես: Ունենալով ավելի քան քսանհինգ տարվա փորձ ռեստորանային ոլորտում, ստեղծել է ընկերություն՝ աջակցելու այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց սեփական ռեստորանը, կիսվելու սեփական փորձով, պրակտիկայով, սովորեցնելու, վերապատրաստելու և դարձնելու ռեստորանային բիզնեսի իրական մասնագետների։ Ընկերության խնդիրն է ռեստորանների, սրճարանների, բարերի գրագետ բացումը, ռեստորանային բիզնես ստեղծելու հարցում աջակցությունը։ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է-իրականություն դարձնել հաջողակ ռեստորատոր դառնալու Ձեր երազանքը: Հրաչ մարտիրոսյանի կարգախոսն է՝ «Ամեն բան լավ է լինելու, այլընտրանք չկա»:
Ռեստորատորի ղեկավարած նախագծերից կառանձնացնեմ մի քանիսը, որտեղ ես ինքս եղել եմ ու ձեզանից շատերն էլ, վստահ եմ ծանոթ են այս ժամանցավայրերի գործունեությանը: Benedict , Pahest 33, Face control, Malkhas jazz club ակումբներ, Santafe, 1881, King-Garden, Caruzo սրճարաններ և այլք..
5 կարևոր սկզբունքներ, որոնց օգնությամբ կստեղծեք ուժեղ թիմ և կամրապնդեք Ձեր ընկերությունը։
1. Աշխատանքի ընդունեք միայն ուժեղ և գրագետ աշխատակիցների։
Ամբողջ թիմը տառապում է մեկ թույլ և ոչ պարտաճանաչ աշխատակցի պատճառո՞վ: Առանց վարանելու աշխատանքից ազատեք բոլոր նրանց, ովքեր վատ արդյունքներ են ապահովում։ Օրինակ՝ եթե ունես որակյալ ապրանք և փորձառու վաճառողներ, բայց անարդյունավետ մարքեթոլոգ,դու երբեք չես ներգրավի հաճախորդներին և ընկերությունը կաշխատի միայն վնաս կրելով։
2. Ուղղորդել Ձեր թիմի աշխատանքը նպատակին հասնելուն համար։
Աշխատակիցները պետք է իմանան, թե որն է իրենց գործունեության նպատակը և թե ինչի է ձգտում Ձեր ընկերությունը, այլապես նրանք կմոռանան, թե ինչի համար են աշխատում, լավագույնս չեն կատարի իրենց աշխատանքը և պարտականությունները, և արդյունքները կնվազեն։ Նպատակների մասին հիշեցնելու և նորերը դնելու համար կանոնավոր կերպով հանդիպումներ և համակարգումներ կազմակերպեք։
3. Ամեն աշխատակից պետք է ունենա իր դերը և կարևորությունը։
Յուրաքանչյուր աշխատակից պետք է իմանա, թե ինչի համար է պատասխանատու։ Այդ ժամանակ խնդիրներ չեն առաջանա և չի լինի այնպիսի աշխատանք, որը անկատար կմնա։ Ընկերության համար բոլոր կարևոր գործառույթները կաջակցվեն, և թիմը կաշխատի որպես մի միասնական մեխանիզմ։
4. Գրի՛ր կանոններ
Դուք պետք է ցուցումներ ունենաք, որտեղ նշված է, թե ինչն է ընդունելի ընկերությունում, և ինչը՝ ոչ: Առանց դրա՝ թիմը չի կարողանա սահուն աշխատել և արդյունք տալ։
5. Եղի՛ր առաջնորդ
Ուժեղ թիմը պետք է առաջնորդվի ուժեղ անհատականության կողմից։ Դրանից ելնելով՝ թիմը ձեզնից օրինակ կվերցնի և կբարձրացնի արդյունավետությունը: Նպատակներ դնել, մոտիվացնել անձնակազմին, ներդրել նոր գործիքներ և ամրապնդել ընկերությունը:
Ռեստորանի բացման փուլերը՝
1. Լոկացիա՝ շուկայի ուսումնասիրություն, տարածքների որոնում, փորձագիտական վերլուծություն:
2. Բիզնես պլանավորում՝ կոնցեպտի մշակում, ինտերիերի դիզայն, ֆիրմային ոճի ստեղծում:
3. Շինարարություն և վերանորոգում՝ աշխատանքի մոնիտորինգ և համակարգում, որակի ստուգում:
4. Հավաքագրում՝ աշխատակիցների որոնում և ընդունում, թիմի կազմավորում:
5. Ռեստորանի բացում՝ պաշտոնական բացում՝ միջոցառումների կազմակերպում, ծրագրի գործառնական կառավարում՞
Այս և այլ շատ կարևոր խորհուրդներ կարող եք գտնել հետևելով Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջին, իսկ խորհրդատվության և բիզնես ծրագրերի համար կարող եք զանգահարել կամ գրել նշված կոնտակտային տվյալներով:
077-60 66 60