l

lifestyle

HOTEL H ռեզորթի բացման շնորհանդեսը Էջմիածին քաղաքում

Էջմիածին քաղաքում, Ալավերդյան 8 հասցեում բացվեց HOTEL H ռեզորթը, որն իր տեսակով եզակին է քաղաքում: Նախաձեռնության հեղինակը ԱՄՆ-ում բնակվող, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Հովհաննիսյանն է, ով իր ընտանիքի հետ միասին, ծննդյավայրում որոշել է կառուցել նման հանգստյան վայր: Ռեստորանային հատվածն էլ դեռ 19-րդ դարից պահպանված պատմամշակութային շինությունում է, ինչն ավելի կոլորիտային է դարձնում այստեղի հանգիստը: 

  • ք. Էջմիածին, Ալավերդյան 8, 0231-060 888 990
  • Կամո Թովմասյան

Էջմիածին քաղաքում նման նախաձեռնությունը քաղաքը դարձնում է էլ ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար: Այսուհետ Էջմիածին քաղաքում դուք կարող եք ամրագրել Ձեր հյուրանոցային համարը HOTEL H-ում, ինչպես նաև կարող եք Ձեր հյուրերի հետ պարզապես այցելել ռեստորանային համալիր՝ զարամացնելու ազգային ուտեստներով, գինի խմելու մառանում, ուսումնասիրելու 19-րդ դարից պահպանված այս  շինությամբ, որն ամբողջությամբ վերականգնվել է հենց Հովհաննիսյաններ ընտանիքի կողմից:

HOTEL H-ը գտնվում է հենց կենտրոնում, այն բաղկացած է 18 տարբեր դասի համարներից: Հատկապես ընտանեկան հանգստի համար, ռեզորթն առաջարկում է հատուկ համարներ խոհանոցային հատվածով, շուրջօրյա reception-ով, նախաճաշով, անվճար ավոտկանգառով, առաջին հարկում էլ գործում է մանկական խաղահատվածը: Գնային քաղաքականությունը հասանելի է ամենքին՝ ըստ դասակարգի, սենյակների գները տատանվում են 15-40 000 դրամի սահմանում: Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք զանգահարել 0231-060 888 990 հեռախոսահամարով:

Ինչպես նշեց Արմեն Հովհաննիսյանը՝ 20 տարի ԱՄՆ-ում բնակվելով և աշխատելով, իր երազանքն է եղել ծծնդավայրում նման ռեզորթի ստեղծումը, ինչն ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի և Էջմիածին քաղաքը կդարձնի էլ ավելի աշխույժ ու մարդաշատ: Բացման շնորհանդեսին ներկա էր նաև Էջմիածին քաղաքի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով իր հիացմունքի խոսքն արտահայտեց նախաձեռնության հանդեպ և կարևորեց նման ներդրումները քաղաքի զարգացման գործում:   

ք. Էջմիածին, Ալավերդյան 8

0231-060 888 990

 

back-top