l

lifestyle

HOLIDAY INN Yerevan-Republic Square-ի երեկոն գործընկերների համար

Երևանի կենտրոնում՝ հենց Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցը ողջունում է Ձեզ բոլորովին նոր, ժամանակակից 191 համարներով, 7 կոնֆերանս դահլիճներով, 25 մ. փակ լողավազանով, ՍՊԱ կենտրոնով և եռահարկ ավտոկայանատեղիով: Holiday Inn Yerevan-Republic Square-ը, որն իր դռներն էր բացել այս տարվա մայիսին, կազմակերպել էր իր առաջին երեկո-հանդիպումը գործընկերների հետ, որին մենք ևս ներկա էինք: Հրաշալի առիթ է ներկայացնելու այս գեղեցիկ հյուրանոցը, առանձնահատկությունները, ծառայությունները:

Թե զբոսաշրջիկների, թե բիզնես այցելությունների համար Holiday Inn Yerevan-Republic Square-ը հարմար է հենց տեղակայման համար: Հարևանությամբ հենց Հանրապետության հրապարակն է, Պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, Վերնիսաժը, սիրված ռեստորաններ, բանկ, գրախանութ և ժամանցի վայրեր: Հյուրանոցի 7 կոնֆերանս սրահները նախատեսված են գործնական հանդիպումների և միջոցառումների անցկացման համար, տարբեր դասի համարները հարմար են թե ընտանեկան հանգստի, թե այն անձանց համար, ովքեր մենակ են և ցանկանում են բացահայտել քաղաքը: 7-րդ հարկում հրաշալի լողավազանն է, շոգեբաղնիքները, այդ թվում նաև աղե սենյակը: Նույն հարկում նաև մարզասրահն է, ՍՊԱ կենտրոնը, գեղեցկության սրահը:

Առանձնացնեմ նաև եռահարկ ավտոկայանատեղին, որից անմիջապես մուտք կարող եք գործել հյուրանոց, կամ հակառակը: Ի դեպ, ավտոկայանատեղին գործում է ոչ միայն հյուրանոցում հանգստացողների, այլև բոլորի համար: 1 ժամը 500 դրամ, 1 օրը՝ 5000 դրամ անդամավճարով կարող է օգտվել ցանկացած վարորդ:

Հյուրանոցը բացվել է այս տարի, իսկ ճանապարհորդելիս կարծում եմ մենք բոլորս ընտրում ենք հենց նորաբաց հյուրանոցներ: Օրերս հյուրանոցի տնօրինությունը կազմակերպել էր իր առաջին հանդիպումը գործընկերների հետ՝ քննարկելու անցնող տարին, խոսելու ապագա պլաններից և ներկայացնելու իր իրոք համեղ խոհանոցը: 

back-top