l

lifestyle

«Hedonist» ռեստորանի բացումը Լեո 52 հասցեում

Տարին սկսում եմ Լեո 52 հասցեից, որտեղ հրավիրված էինք «Hedonist» նոր ռեստորանի բացման շնորհանդեսին: Կեսօրից մինչ կեսգիշեր «Hedonist»-ը հրավիրում է իր հեղինակային ուտեստները գնահատելու և անցկացնելու Ձեր երևանյան ջերմ երեկոները նոր միջավայրում: Պատմում եմ ամեն ինչ և թողնում տվյալները:

Հեդոնիզմը հաճույքին ձգտելու մարդու վարքագծի հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է և մարդու գոյության իմաստը։ Ռեստորանը երկհարկանի էր, ինտերիերը կարող եք գնահատել ֆոտոշարքում, իսկ այ Շեֆ-խոհարարի «ձեռքի համը» գնահատելու համար պետք է անձամբ այցելել: Առաջին հարկում բարի հատվածն էր և առաջին սրահը, ինչպես նաև նվերների փոքրիկ անկյուն, որտեղ կարող եք ձեռք բերել հայկական արտադրության զարդեր, հուշանվերներ և գինիներ: 

Երկրորդ հարկի ընդարձակ սրահը կարող է միաժամանակ հյուրընկալել մինչև 80 հյուր: Երկրորդ հարկում գտնվում էր նաև մեծ առանձնասենյակը, երկու փոքր առանձնասենյակ և երեխաների համար նախատեսված սրահ՝ դայակներով: Ի դեպ, երեխաների համար առկա է հատուկ մենյու, իսկ հյուրերի համար երեխաների խնամքն անվճար է: Յուրաքանչյուր ամիս անցկացվում են մանկական միջոցառումներ, կարող եք այստեղ նաև նշել երեխաների ծննդյան տոներ, քանի որ խաղասրահն իրոք հարմար էր ու կարծում եմ, սա մեծ առավելություն է ծնողների համար: 

Վերադառնանք հիմնական սրահ ու ծանոթանանք Շեֆ-խոհարար Ստեպան Բուրմիստրովի հետ, ով, ի դեպ աշխատել է Richter, KM20, DOOR19, Gouroo և այլ հեղինակավոր ժամանցավայրերում: Ո՞րն է Ստեփանի գաղտնիքը. նա ավելացնում է հայկական ակցենտ եվրոպական խոհանոցին՝ դարձնելով ուտեստներն ավելի գունեղ, օրիգինալ և հեղինակային: Այծի պանրից տոլմա ազնվամորու սոուսով, վիտելլո տոննատո ծխեցրած սիգով, ճագարի քյուֆթա ֆրանսիական տեխնոլոգիայով, պրոշուտտո դոշաբով և խուրմայով, իշխանի ֆիլե ծաղկակաղմաբի ռիզոտտոյով և այլ հեղինակային ուտեստներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև հեշտ յուրացվող, քանի որ հյուրերի ինքնազգացողությունը այստեղ կարևորագրույն խնդիրներից է:

Բար-մենեջեր Ալեքսանդր Չուվակովը հյուրերին կներկայացնի լավագույն գինիները Հայաստանի բոլոր շրջաններից, որոնց ընտրությունը կատարել է անձամբ: Հեդոնիստում մեծ ուշադրություն են դարձնում նաև սուրճի որակին: Դեղին բուրբոն կոչվող սորտը, որի հատիկներն ունեն շատ բարակ կեղև և նուրբ բույր, ներմուծվում է Հայաստան հատուկ մեր ռեստորանի համար: Հետաքրքիր էին նաև հեղինակային ոչ ալկոհոլային ըմպելիքները՝ ռաֆ սուրճ ցիտրուսով, ռաֆ սուրճ բարբարիսով, հայկական թուրմերի հիմնա վրա ըմպելիքներ, ինչպես նաև ալկոհոլային հեղինակային կոկտեյլները:

Շատ շուտով արդեն կներկայացվի նաև նախաճաշի և լանչի հատուկ մենյուն, պետք է պարզապես հետևել Հեդոնիստի սոց. Էջերին և տեղեկանալ նորություններին: Կարծում եմ, ամսվա վերջ մենք ևս մեկ անգամ կայցելենք այստեղ՝ հատուկ լանչը կամ նախաճաշը ներկայացնելու, քանի որ, ինքներդ եք հասկանում, բացման շնորհանդեսին ավելի շատ ներկայացնում էինք մթնոլորտը և հյուրերին և չկարողացանք նորմալ համտեսել բոլոր ուտեստները, քանի որ աշխատում էինք: 

«Hedonist», ռեստորանը համատեղել է երեք բաղադրիչ՝ սնունդ, ազատ շփում և մթնոլորտ, որպեսզի Դուք ստանաք առավելագույն հաճույք հեդոնսիտների շրջապատում։ Բարձրորակ սպասարկում,անմիջական միջավայր և կենդանի նվագակցություն՝ դաշնամուր և քնար, ապահովելու համար հեդոնիստական տրամադրություն: Յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են մշակութային հանդիպումներ, ինտելեկտուալ խաղեր, քավեր բենդերի նվագակցություն, ինչպես նաև հայտնի մարդկանց հետ հանդիպում-զրույցներ: Միջոցառումների ցանկը ներկայացվում է յուրաքանչյուր երկուշաբթի սոց. էջերում:

 Լեո 52 

հեռ. 055-707 770

FB / IG

 

back-top