«ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում, մասնավորապես.
• պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի) ուղարկված ծանուցումների ստացում հեշտ և արագ
• բեռնային համարի միջոցով առաքանու հետևում և այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում
• փոստային հաշվիչներ
• առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում
• փոստային ծառայություններին ծանոթացում և այլն:
Ինչո՞ւ եմ ինքս արդեն ներբեռնել հավելվածը: Ապրում եմ ես մենակ ու հաճախ տանը չեմ լինում, ուստի ստիպված ինքս եմ այցելում ՀայՓոստ՝ պետական մարմիններից ծանուցագրեր ստանալու: Հաջորդ ինձ անհրաժեշտ ծառայությունը դա օնլայն գնում է: Վերջերս նկատեցի գովազդ, որտեղ ասվում էր, թե ՀայՓոստի միջոցով կարող եմ պատվիրել Asos բրենդի հագուստ առանց տեղափոխման գումարի, դեռ չեմ փորձել, հենց նոր եմ ներբեռնել հավելվածը:
ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն իր խոսքում նշեց՝ «Այսօր իսկապես կարևոր օր է մեզ համար, քանի որ «ՀայՓոստ+» հավելվածի թողարկմամբ մենք սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարևորագույն փուլը, ինչը մեր ռազմավարության գլխավոր նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս էլեկտրոնային իրավահավաստի նամակներ/հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացները»:
«ՀայՓոստ+» հավելվածի 1.0 տարբերակը հասանելի է AppStore և GooglePlay մարկետներում:
Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինի
• նամակների և առաքանիների օնլայն ձևակերպման ծառայությունը
• առաքիչի կանչը
• հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ:
Ավելի շատ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևելով ՀայՓոստի սոցիալական էջերին կամ այցելելով www.haypost.am կայք:
Նրանք, ովքեր ներբռնել էին «ՀայՓոստ+» հավելվածը մինչ հուլիսի 20-ը, մասնակցում էին iPhone 13 Pro Max–ի խաղարկությանը, որն ամփոփվեց հենց միջոցառման ընթացքում ու օրվա հաջողակը դարձավ Անուշիկը: Մեր ինսաէջում դեռ կարող եք հետևել շնորհանդեսի սթորիթելին վիդեո տարբերակով:
Շնորհանդեսն իրոք մասշտաբային էր: այգում հյուրերին սպասվում էր Reincarnation Orchestra-ի, The Boing Orchestra-ի կենդանի կատարումները և DJ DONZ-ի սեթը: