l

lifestyle

ՀԱՅՓՈՍՏ ընկերության վերաբրենդավորման երեկոն և հյուրերը

ՀայՓոստ ընկերությունը հրավիրել էր ներկա գտնվելու ընկերության վերաբրենդավորմանը նվիրված միջացառմանը: «Քո մարդիկ ամենուր» նոր կարգախոսի հիմքում մարդակենտրոնությունն էր: ՀայՓոստի նոր ապրանքանիշը այժմ ճանաչելի կլինի նաև միջազգային ասպարեզում որպես Հայաստանի Փոստ՝ ՀայՓոստ, քանի որ լոգոտիպի վրա առկա է Հայաստանի Փոստ կամ Post of Armenia նշագրումը: Միջոցառման և վերաբրենդավորման մանրամասները՝ իմ հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

Վերաբրենդավորման առաջին փուլում նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություն և այլն:

Ինչպես ողջույնի խոսքում նշեց ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Հայփոստը միայն փոստ չէ, միայն նամակ ուղարկելու և ստանալու վայր չէ: ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է և հոլդինգ՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով:

Այս տրանսֆորմացիաները ենթադրում են նաև տեսլականի, առաքելության և արտաքին տեսքի վերաիմաստավորում, ինչը կհամապատասխանի ՀայՓոստի որդեգրած նոր նպատակներին և արժեքներին: Արժևորելով նախկին բրենդի հսկայական փորձը՝ մենք ստեղծել ենք նորը, որն ավելի երիտասարդ է, ժամանակակից և դինամիկ»:

Ինչպես արդեն նշեցի, վերաբրենդավորման կարգախոսն է «Քո մարդիկ ամենուր»: ՀայՓոստը կարևորում է մարդուն. աշխատում է մարդկանց համար, մասնաճյուղերում և կոնտակտային կենտրոններում հաճախորդներին սպասարկում են մարդիկ, մարդիկ են իրականացնում առաքումները, նրանք են կանգնած յուրաքանչյուր պատվերի ետևում և նրանք են հանդիսանում ընկերության առանցքը: ՀայՓոստի տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ ՀՀ և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանստական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

back-top