l

lifestyle

DHL express-ի 30-ամյակը և նոր մասնաճյուղի բացումը Գյումրի քաղաքում

Համաշխարհային շուկայի առաջատար DHL միջազգային արագընթաց բեռնափոխադրումների կազմակերպությունն այս տարի նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: 30 տարիների ընթացքում ընկերությունը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, սակայն այսօր էլ պահպանում է իր առաջատարի դիրքը հարթակում, շնորհիվ բանիմաց աշխատակիցների, ովքեր հաճախորդներին մատուցում են բարձրակարգ ու հուսալի ծառայություն՝ ուղարկելով նրանց փաթեթները աշխարհի յուրաքանչյուր կետ ժամանակին և անվնաս: Օրերս հերթական մասնաճյուղը բացվեց Գյումրի քաղաքում: 

DHL-ը հիմնադրվել է 1969 թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 84 000 գրասենյակ, 34 000-ից ավելի մեքենա և 260 ինքնաթիռ, որոնցով իրականացվում են բեռների և փաստաթղթերի արագ ու հուսալի փոխադրումները: Հայաստանում DHL express-ը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՅՈՒՄԱԿՍ ընկերությունն է, սկսեց իր գործունեությունը 30 տարի առաջ:Ժամանակի ընթացքում գրանցելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, մասնաճյուղեր բացվեցին արդեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում, այսօր արդեն նաև Գյումրի քաղաքում: 

ք.Գյումրի, Գ.Նժդեհի 6

099-10 66 88

FB / IG

back-top