l

lifestyle

Craft GYUMRI գարեջրատան բացումը «Մեգա Մոլի» «Երևան Սիթի» սուպերմարկետում

«Մեգա Մոլի» «Երևան Սիթի» սուպերմարկետում GYUMRI գարեջուրը ներկայացնում է իր նորաբաց Craft GYUMRI գարեջրատունը: Այսուհետ հենց տեղում կարող եք հետևել իսկական գարեջրի պատրաստման ընթացքին, վայելել հենց տեղում լցվող GYUMRI գարեջրի բոլոր համերը, իսկ յուրաքանչյուր շաբաթ էլ մասնակցել տարբեր թեմատիկ միջոցառումների: Բացման երեկոյի ընթացքում ընթանում էր 1+1 ակցիան՝ գնելով 1 լիտր գարեջուր, երկրորդը ստանում էիր նվեր: Բացմանը մեզ սպասվում էր նաև հյուրասիրություն, լավ երաժշտություն DJ Ocean-ից և դեռևս չթողարկված նոր` RED գարեջրի բացառիկ համտեսում:

  • Kamo Tovmasyan

Նոր հետաքրքիր ձևաչափը GYUMRI գարեջրի և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի համատեղ նախաձեռնությունն է: Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է տեղում պատրաստվում գարեջուրը, մանրամասնորեն ծանոթանալ պատրաստման ընթացքին, փորձել դեռ չթողարկված, նոր գարեջուրը, որը շուտով արդեն կներկայացվի հանրությանը, ու իհարկե համտեսել արդեն բոլորի կողմից սիրված ու հայտնի ՀՆԴԿԱՁԱՎԱՐԸ: Մինի-գարեջրատան ձևաչափը պլանավորվում է ներկայացնել բոլոր մեծ «Երևան Սիթի» սուպերմարկետներում, այս պահին կարող եք այցելել միայն «Մեգա Մոլի» «Երևան Սիթի», ու ամեն շաբաթ մասնակցել հյուրասիրությանը, տեղում ծանոթանալ ընթացքին և մասնակցել տարբեր ակցիաների: Ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար!

back-top