l

lifestyle

Արդեն ՇՈՒՐՋՕՐՅԱ! Երկրորդ GURMENIA գաստրոմարկետի բացումը Թումանյան 5 ա հասցեում

Թումանյան/Հանրապետություն խաչմերուկին կից՝ Թումանյան 5ա հասցեում բացվել է արդեն երկրորդ GURMENIA գաստրոմարկետը, որը կգործի ՇՈՒՐՋՕՐՅԱ: Առաջին Գուրմենիան բացվեց պանդեմիայի ընթացքում, բայց հասցրեց սիրվել բոլորի կողմից ու դառնալ ամենահարմար, կոմպակտ ու հաճելի սուպերմարկետներից մեկը (այն գործում է Աբովյան 17 հասցեում): Երկրորդ GURMENIA գաստրոմարկետն ավելի մեծ է, ավելի ֆունկցիոնալ ու ավելի շատ ապրանքատեսակներ է ներկայացնում: Դիտեք ԿամոԲլոգում բացումը և արդեն իսկ պատրաստվեք այցելել գնումների:

Հարմար ավտոկայանատեղի ու արդի դիզայն. Սա առաջին աչքի ընկնող առավելությունն էր: Նոր GURMENIA գաստրոմարկետը ներկայացնում է ապրանքատեսակների ավելի մեծ ընտրանի: Ձեզ անշուշտ դուր կգա թարմ մսի բաժինը, օրգանիկ, առանց գլյուտեն ապրանքատեսակների շարքը, խմիչքների բաժինն էր բավական հետաքրքիր, նույնիսկ նկատեցի ապրանքատեսակներ, որոնք այլ սրահներում ներկայացված չեն: Իհարկե GURMENIA-ն պահպանել է իր այցեքարտը՝ տեղում թխվող հացը, կրուասանների բազում տեսականին և թարմ սենդվիչները:

Գուրմենիայի կրուասանների մասին բոլորն են խոսում, բայց եթե ծանոթ չեք, պարզապես մեկ անգամ փորձեք: Ես սովորաբար գնում եմ պանրով, նուտելայով կրուասան, փոքր խաչապուրիներն իրենց և նաև ունեն նրբերշիկով մեծ չափսի կրուասան (կրուասանների տեսականին շատ մեծ է): Ընկերուհիս ալերգիկ է, նա միշտ ճշտում է, թե արդյոք կարագով թե մարգարինով է պատրաստվում կրուասանը, ուստի հիշում եմ, որ Գուրմենիայում կրուասանները պատրաստվում են President կարագով: Կհավանեք նաև իրենց հրուշակեղենի բաժինը, շատ համեղ են իրենց թխվածքները, որոնք կրկին բարձրակարգ կարագով են պատրաստված: Շատ հարմար են, ի դեպ, տարբեր չափսի տորթերը, եթե առիթ ունեք և  հարկավոր է փոքր կամ մեծ չափսի տորթ գնել:

Թումանյան 5ա

FB / IG

Սիրով նշեմ, որ նոր Գուրմենիայի ներսում գործում է արդեն սրճարան, որտեղ կարող ես հենց տեղում գնել կրուասաններն ու համտեսել սրճարանում: Եթե անկեղծ մի փոքր նույնիսկ նախանձում եմ այս հատվածում բնակվողներին, կարծում եմ առավոտյան կամ հենց լանչի ժամին շատ հաճելի կլինի պարզապես այցելել ու տեղում տաք կրուասաններ, նոր մինի պիցցաներ ու սենդվիչները փորձել: Դե արդեն պարզ է, որ սրճարանում կարող եք և սուրճ ըմպել և թարմ քամած հյութեր, աղցաններ ու պիցցաներ փորձել,  մի խոսքով այստեղ վաճառվող ամեն ինչ: Այս կոնցեպտը Եվրոպայում շատ ընդունված է, մեզ մոտ փաստորեն նույնպես ձևավորվում է սպասարկման նման ձևաչափ:

Ինչպես գիտեք, GURMENIA-ն ներկայանում է իր բրենդային կաթնամթերքով, եթե չեք փորձել, հրաշալի առիթ է հենց այստեղից գնել GURMENIA մածուն, կաթնաշոռ, թթվասեր: Ես ինքս խորհուրդ եմ տալիս, քանի որ անձամբ սպառող եմ ու կարող եմ վստահաբար ասել, որ գոհ եք մնալու: Կաթնամթերքը պատրաստվում է 100% բնական հումքով, որակը բարձր պահող հատուկ տեխնոլոգիայով և ինչպես տատս էր ասում՝ անարատ կաթից: Սիրում եմ իրենց կաթնաշոռը և մածունը, փոձեք մեկ անգամ և կզգաք առանձնահատուկ համը: Ի դեպ, բացի կաթնամթերքը GURMENIA-ն ունի նաև հենց իր խինկալին, պելմենին կարող եք տանը պատրաստել ինքներդ: Առանձնացնում եմ այն պրոդուկտները, որոնք ինքս փորձել եմ, իրականում տեսականին մեծ է, սրահում կուսումնասիրեք:

back-top