l

lifestyle

3 Օր Աթենքում. Ակրոպոլիսը, գիշերային պարերը և խոսող շապիկները

Այս շաբաթ գործուղման էինք, 3 օրով մեկնեցինք Աթենք՝ նկարահանելու Օրիֆլեյմ ընկերության հոբելյանական ռալլին, ու բացահայտելու Աթենքը, մանավանդ, որ առաջին անգամ էինք Հունաստանում: Սովորաբար ես կազմում եմ ամբողջական ուղեցույց՝ տվյալ քաղաքում կողմնորոշվելու համար, բայց այս անգամ մի քիչ ծուլացա ու ալարեցի աշխատել. պարզապես նկարեցինք այն, ինչ տեսանք, զգացինք, հավանեցինք...թե ինչ ստացվեց այս ամենից՝ դիտեք Իմ և Սարգիսի հատուկ փոստում:

  • Sargis Mkoyan
  • Kamo Tovmasyan

Առաջին անգամ էինք մեկնում Հունաստան, գրեթե ամբողջ ԿամոԲլոգ կազմով էինք՝ Ես, Սարգիսն ու Հայկոն: Վերջին շրջանում ավելի դժբար են դարձել ինձ համար գիշերային թռիչքները, հավանաբար չափից շատ ճանապարհորդելու արդյունքում գլխապտույտներ ու սրտխառնոց է առաջանում թռիչքների ընթացքում, ուստի փորձում եմ գոնե միայն ուղիղ չվերթներով մեկնել: Երևան-Աթենք թռիչքը Aegean-ով 3 ժամ 20 րոպե տևեց, հիանալի սպասարկում էր, հանգիստ թռիչք, բայց քանի որ առավոտյան 05.00-ին է թռիչքը, լուսադեմին հասնելով Աթենք, սկսում ես մտածել, թե ինչով զբաղվել մինչ կեսօր, որպեսզի կարողանաս ստանալ հյուրանոցիդ համարը:

Տաքսին Աթենքում բավական էժան է, օդանավակայանից մինչ կենտրոն՝ 30 եվրո, կենտրոնում տեղաշարժվելուց՝ միջին հաշվարկով 5-8 եվրո:

Մեր հյուրանոցը` Athens Avenue-ն կենտրոնից մոտ 8 կմ հեռու էր, փոխարենն այսպիսի գեղեիցիկ տեսարանով, կենտրոնից մինչ հյուրանոց և հակառակը տաքսին արժեր 5 եվրո:

Կան մարդիկ, ովքեր սիրում են մենակ ճանապարհորդել, ես մյուս խմբի մարդկանց թվին եմ պատկանում: Չնայած նախորդ ամսին հետաքրքիր փոստեր էի տեղադրում ԱՄՆ-ից, ու մինչ օրս ով տեսնում չգիտես ինչու դեմքիս համարյա գոռումա "Յաաաաա, էդ լաաաաավ հանգստացար հաաա Ամերիկաներըըըըըը"...իրականում, քանի որ լուսանկարչիս վիզան մերժել էին ու մենակ էի մեկնել ԱՄՆ, կեսից արդեն ուղեղս կախում էր, քիչ էր մնում տոմս գնեի ու փախնեի Հայաստան. Ես չեմ սիրում մենակ ճանապարհորդել:

Սկսեմ ուտելիքից, չնայած պետք է խոստովանեմ, որ 8 կգ գիրացել եմ, ու եթե կնկատեք, վերջին շրջանում միայն սև հագուստ եմ կրում. չգիտեմ ինչպես դեմն առնել...Ուտելիքը համեղ էր, տարբեր, ոչ շատ թանկ, բարեբախտաբար բուրգերներից բացի կային տարբեր տարբերակներ, իհարկե շատ սիֆուդ, մսերի տեսականի, մի խոսքով Աթենքում քաղցած չեք մնա: Օրինակ 3 անձով ահա այսպես սնվելն արժե մոտ 45 եվրո, ինչը համեմատած օրինակ Փարիզի գների, կամ թեկուզ Վիեննայի գների, բավական մատչելի է...

Սա մեր հայկական SHABEEG բրենդի նոր շապիկներն են, որոնք խոսող են: Դաունլոդում եք ARLOOPA հավելվածը, պահում եք այն շապիկի վրա և Արքան խոսում է: Հիանալի գաղափար, շատ եմ հավանում այս բրենդի ցանկացած նախագիծ ու սիրով այն ներկայացնում եմ ձեզ:

Սա Աթենքի հիմնական շոփինգ փողոցն է, այն կոչվում է Էրմու. Միջազգային հայտնի բրենդեր, ինչպիսին կան և մեր մոլերում, բայց ավելի մեծ տեսականիով:

Եթե փնտրեք փողոցներում, կհանդիպեք արդեն ավելի թեմատիկ սրահներ, օրինակ այս մեկը հայկական և հունական գորգերի, բարձերի սրահ էր:

Ակրոպոլիս....նախ միանգամից պատմեմ դրոշի մասին, քանի որ մեր հովանավորն էր Օրիֆլեյմը, մենք որոշել էինք այսպիսի լուսանկար ունենալ, բայց հենց Ակրոպոլիսում, երբ մենք հանեցինք դրոշն ու ցանկացանք լուսանկարվել, դեպի մեզ վազեցին 7 հսկիչներ՝ բղավելով, որ ոչ մի գրություն, ոչ մի վահանակ, ոչ մի դրոշ չի թույլատրվում պահել կոթողի դիմաց: Այս լուսանկարը մենք արդեն դրսում ենք լուսանկարել. որպես ինչպես դուք տեսնում եք ավելի լավ է երևում Ակրոպոլիսը:

Սա արդեն ներսում է, մուտքի արժեքն էր 20 եվրո, աշխատում էր մինչ 20.00-ն, բավական երկար ճանապարհ ես բարձրանում, մոտավոր ինչպես Փարիզի Մոնմարտրում:

Ակրոպոլիս բառացի նշանակում է վերին քաղաք։ Աթենքի Ակրոպոլիսը կառուցված է մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբներին։
Հնում քաղաքները հիմնականում եռամաս էին՝ բաղկացած միջնաբերդից, բնակելի թաղամասերից և արվարձաններից։ Միջնաբերդը բնակավայրի բարձրադիր, պարսպապատ, անառիկ մասն էր, որտեղ վտանգի ժամանակ ապաստանում էին բնակիչները։ Միջնաբերդեր ունեցել են արևմտաեվրոպական, ռուսական, միջինասիական, հայկական և միջնադարյան այլ քաղաքներ։ Հին Հունաստանում միջնաբերդը կոչվում էր ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում, Ռուսաստանում՝ կրեմլ։ Միջնադարյան Հայաստանում առավել նշանավոր էին Անիի, Դվինի, Լոռեբերդի, Վանի, Կարսի միջնաբերդերը։

Ակրոպոլիսը գտնվում է Աթենքի բարձր բլուրներից մեկի վրա, չափերը՝ 300x130 մ, մ. թ. ա. 449 թվականին վերակառուցվել է Պերիկլեսի օրոք՝ ամրոցից վերածվելով Փառքի և Աթենքի հովանավոր Աթենաս աստվածուհու վեհության խորհրդանիշի։ Արևմուտքից թեք ու ժայռոտ տեղանքով միակ ճանապարհը տանում է դեպի Ակրոպոլիսի սյունազարդ մուտքը՝ Պրոպիլեոնը (մ. թ. ա. 437–432 թվականներին, ճարտարապետ՝ Մնեսիկլես), որից աջ՝ Պիրգոս կոչվող բարձր հարթակի վրա, եղել է Նիկե Ապտերոսի փոքրաչափ տաճարը, դիմացն Աթենաս Պարթենոսի արձանն էր, աջում՝ Պարթենոնի տաճարը, իսկ ձախում՝ Էրեքթեոնի նրբակերտ տաճարը (մ. թ. ա. 421–406 թվականներին). կառուցվել է Պոսեյդոնի, Աթենասի և Ատտիկայի թագավոր Էրեքթեոնի պատվին։ Հետաքրքրական է, որ տաճարի հարավային սյունասրահի ծանրությունը կրում են 6 կարիատիդներ (կանանց արձաններ)։

Ափսոս չհասցրեցինք այս վանք էլ այցելել, ասում էին շատ գեղցեցիկ է, բայց լեռը տեսեք, էսքան ուժ որտեղից, էլ արդեն 20 տարեկան չենք է ))))

Ստամբուլի ու Թբիլիսիի միքսը կարծես լիներ, տեղ-տեղ սիրուն էր, տեղ-տեղ կեղտոտ...3 օրվա քաղաք էր, երևի ավելի հետաքրքիր կլինի հունաստանի կղզիներ այցելել, թե չէ մայրաքաղաքում այդքան էլ անելիք չկար...

Ինչպես արդեն ասացի մենք մեկնել էինք Աթենք՝ նկարահանելու Օրիֆլեյմ ընկերության հոբելյանական ռալլին, որը կարող եք դիտել ահա այստեղ.

Աթենքում ծանոթացանք Եվրատեսիլում Մոլդովան ներկայացրած մասնակցի՝ Օլյա Տիրայի հետ, ում հետ որոշեցինք երեկոյան միասին բացահայտել Աթենքը...

Իհարկե շատ էին հուշանվերների, հունական ուտեստների, զեյթունների տաղավարները, նեղ փողոցներով շրջելով հանդիպում էիր հետաքրքիր խանութների ու ռեստորանների...

Ողջ քաղաքն այսպես նկարազարդ էր...

Իհարկե կային ավելի հանգիստ ու ավելի մաքուր թաղամասեր, բայց տուրիստի համար, կարծում եմ աշխույժ, թեկուզև մի փոքր կեղտոտ հատվածներն ավելի հետաքրքիր են...

Ի դեպ, ամենուր, չգիտես ինչու մարիխուաննայի հոտ էր գալիս...

Սա Կուկի դղյակն է, երկհարկանի շատ հետաքրքիր սրճարան, ներսում ավելի հետաքրքիր է, շատ չեմ նկարել, որ այցելեք ու զարմանաք....

Երեկոյան քաղաքն ավելի աշխույժ էր, մինչ 04.00 մենք թափառում էինք ու մարդիկ դեռ չէին էլ պատրաստվում տուն գնալ...

Ասում են, շատ վտանգավոր թաղամասեր կան, ընդհանուր մութ էր ու մի քիչ վախենալու, բայց արտառոց ոչինչ չնկատեցինք...

Սա Հենզելի և Գրետելի խանութ-սրճարանն է, շատ գեղեցիկ էր, ինքներդ համոզվեք...

Մի խոսքով հիշեք, կապ չունի ուր եք մեկնում ու ինչքան փող կա ձեր գրպանում: Եթե լավ խմբով եք, ամեն տեղ էլ ուրախ կանցնի...Օրինակ տեսեք, մենք՝ գիշերվա 3-ին ռեստորանից հետո պարում ենք հենց հրապարակում, ինչ վատա որ?

back-top