l

lifestyle

Պետք է փորձել! GRILLIAN Balkan Grills-ի բացումը Թումանյան 32-ում

Սիրում եմ համով ուտել, ու կրկնակի սիրով եմ ներկայացնում նոր, տարբերվող վայրեր երևանում, որտեղ կարելի է փորձել ինչ-որ նոր համ: GRILLIAN Balkan Grills-ը արագ սննդի նոր պատկերացում է: Բալկանյան խոհանոցը կարող եք արդեն փորձել Թումանյան 32 հասցեում բացված GRILLIAN-ում, կամ պատվիրել առաքմամբ: Մեր թիմով գնացել ենք, փորձել ենք, հիմա էլ անկեղծ պատմում ենք ամեն ինչի մասին ԿամոԲլոգում:

Թումանյան 32 հասցե, Տերյան/Թումանյան խաչմերուկների հարևանությամբ: GRILLIAN բալկան գրիլ, որը ֆասթֆուդ չեմ կարող անվանել, երևի թե ճիշտ կլինի կոնցեպտը ռեստորանի և ֆասթֆուդի միքս համարել: Երեք սրահ ներսում (ի դեպ, օդափոխանակությունն իդեալական էր ներսում) և բացօթյա հաճելի հատված, տեսնում եք ինքներս: Ամռանը բացօթյա հատվածում իհարկե ավելի հաճելիա նստել, բայց ինձ դուր եկավ հենց բաց գրիլի հատվածը, որտեղ հետևում էիր, թե ինչպես են տեղում պատրաստում պատվերը, ինչպես են թխում հացը, համ հետաքրքիր էր, համ էլ հոտերից արդեն կշտանում էիր: Ասեմ, որ ինտերիերը վստահվել էր IMAGEMAN Interior & Architecture ընկերությանը, նկարներում կարող եք գնահատել այն: 

Աշխատանքի ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 01.00: Ինչպես արդեն ասացի գործում է առաքում, կարող եք պատվիրել 033-33 87 99 հեռախոսահամարով: Նաև խորհուրդ կտամ միանալ սոց-էջերին, արդեն այնտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ մենյուին, առաջարկներին և այլն: Ահա ֆեյսբուքյան էջը՝ FB/ Grillian, ահա ինստագրամյան էջը՝ IG/grillian.am:

Ահա և գլխավոր աստղը՝ Բոյան Վասիչը: Ազգությամբ սերբ բրենդ շեֆ-խորահարը լինելով ֆրանսիական, իտալական, արևելաեվրոպական և միջերկրածովյան խոհանոցների վարպետ և Սերբիայի լավագույն խոհարարներից մեկը, Երևան է բերել բալկանյան կոլորիտ, սերբական ավանդույթներ: Վիդեոն անպայման կդիտեք, Բոյանը շատ հավես ռուսերենով մանրամասն ներկայացնումա ամեն ինչ: Չեվապչիչի, Պլեսկավիցա, Կոբասիցա...ինձ նույնպես անծանոթ էին այս անվանումները ու ավելի հետաքրքրությամբ փորձեցի բալկանյան ոuտեստները: Մենք թիմով պատվիրել էինք հատուկ միքս տարբերակը, որը շատ շահավետ էր ընկերական խմբի համար: Այն ներառում էր այսպես ասած միքս կոմբո, նաև ներառում էր գարեջուր և գնային տարբերակով շատ հարմար էր: ԹԱՐՄ տեղական չսառեցված միս-ահա Grillian-ի գլխավոր ֆիշկաներից, ամեն ինչ թարմ է, հենց տեղում պատրաստվող ու իհարկե հատուկ բաղադրատոմսով: Վիդեոյում ամեն ինչ ներկայացնում եմ մանրամասնորեն: 

Էլ ինչ պատմեմ, հացը տեղում էին թխում հատուկ պրոֆեսիոնալ վառարանում, լցնովի սառը գարեջուր ինչպես հայկական այնպես էլ արտասահմանյան, ըստ ցանկության, դրսում սուրճի հատուկ անկյուն էլ կար, աշխատակազմը շատ հյուրընկալ էր, հյուրերն էլ հիմնականում ընտանիքներ էին ու ընկերական խմբեր, դե ինքը հենց համով ուտող-խմող մասսայի համարա, ընկերներով գնաս, փորձես, վերջում էլ ասես "էս ինչ շատ էր": Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, գիտեք որ լավ բանա լինում, անկեղծ կիսվում եմ: Ձեզ բարի ախորժակ: 

back-top