Samsung Electronics-ը ներկայացնում է հեղափոխական ծալովի սմարթֆոնների նոր սերունդը՝ Galaxy Z Flip4 և Galaxy Z Fold4 սմարթֆոնները: Samsung ընկերության չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնները դիմացկուն են, իրոք ոճային տեսք են հաղորդում և ջրակայուն են: Ավելի կոմպակտ գաջեթը հարմար է գրպանում կամ պայուսակում կրելու համար, իսկ բարակ ծալվող մեխանիզմը շատ ամուր է և չնայած ուղիղ եզրերի և ետևի մասում առկա փայլուն ապակու՝ ամենադիմացկունն է իր խմբում: Նոր ծալովի սմարթֆոններ ստեղծելիս Samsung-ն իր առջեւ խնդիր է դրել բավարարել յուրաքանչյուր օգտատերի պահանջները:
Բազմաֆունկցիոնալ աշխատանքի համար հարմար մեծ էկրան, որը հարմար է ինչպես տեսազանգերի, սոց.էջերը ստուգելու, այնպես էլ որպես պլանշետ օգտագործելու համար արդեն թե ֆիլմեր դիտելու, թե ավելի ծավալուն աշխատանք պլանավորելու համար: Ինչպես նշեց Արամը՝ Նա ավելի արագ է սկսել պլանավորել գործերը նոր սմարթֆոնով, քանի որ միաժամանակ կարող է և դիտել վիդեոներ սոց. ցանցում և նույն պահին հաղորդակցվել գործընկերների հետ (այն հնարավորություն է տալիս աշխատել երեք հավելվածով): S Pen-ով աշխատելու հնարավորությունն էլ ավելի է ընդլայնում սմարթֆոնի ֆունկցիոնալությունը՝ թույլ տալով նկարել և գրառումներ կատարել շարժման ընթացքում:
Samsung Galaxy Z Fold4 և Galaxy Z Flip4 սմարթֆոնների պատյանն ամուր ալյումինից է, էկրանի ապակին գերդիմացկուն է, իհարկե այս նորույթները ջրակայուն են: Տեսախցիկի առավելությունների մասին կարծում եմ հարկ չկա նշել, դա Samsung-ի ամենաուժեղ կողմերից է: Samsung Galaxy Z Flip4 սմարթֆոնի չափսը՝ 165,2 x 71,9 x 6,9, քաշը՝ 187 գ: Այն ունի 6,7 դյույմանոց ծալովի Dynamic AMOLED 2X էկրան (նաև արտաքին էկրանի առկայություն), 1080 x 2640 դիսփլեյ, պիքսելների խտությունը՝ 425 ppi: Սելֆիների տեսախցիկը՝ 10 ՄՊ, հիմնական լուսանկարների և տեսանյութերի համար՝ 12 ՄՊ լայն և ծայրահեղ լայն տեսախցիկներ: Մարտկոցի հզորությունը 3700 mAh: Samsung Galaxy Z Fold4 սմարթֆոնի չափսերը՝ 155,1 x 130,1 x 6,3, կշռում է այն 263 գ: Այս մոդելն ունի 7,6 դյույմանոց ծալովի Dynamic AMOLED 2X էկրան: 2176 x 2640 էկրանի կետայնություն, հիմնական տեսախցիկը՝ 50 MP + 10 MP + 12 MP, դիմային տեսախցիկը՝ 4MP + 10MP: Մարտկոցի հզորությունը՝ 4400mAh:
Galaxy Z Fold4 և Galaxy Z Flip4 նորույթներն արդեն կարող եք ձեռք բերել Samsung ընկերության պաշտոնական գործընկեր Mobile Centre խանութ-սրահներից ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման տարբերակով:
(015) 700000