l

lifestyle

FRIDAY NIGHT-ի էինք FIRE LOUNGE-ում

Էս week-end-ին քաղաքում ամեն տեղ թույն փարթիներ կային, բայց մենք շատ ենք աշխատում ու վերջերս մեզ ավելի հարմարա ընկերներով FRIDAY NIGHT անել ինչ-որ կոմպակտ, հավեսով տեղ, լսել լավ մյուզիք, շփվել, հանգստանալ: Մեր Նարին հրավիրեց մեզ Տերյան 54/4 հասցեում բացված FIRE LOUNGE, մենք էլ որոշեցինք ուրբաթ երեկո անել ու Ձեզ էլ պատմել FIRE LOUNGE-ի մասին:

FIRE LOUNGE-ը բացվելա Տերյան 54/4-ում, դա Մոսկովյան-Սայաթ Նովա փողոցների միջնամասումա՝ Տաշիր Պիցցայի հենց դիմաց: Աշխատումա ամեն օր՝ 11..00-ից 03.00-ը: Ունի ընդհանուր սրահ և երկու առանձնասրահներ՝ ընկերական խմբերի համար: Week-end-ներին նվագելու են սիրված DJ-ներ, սեղան կամ առանձնասրահ կարող եք ամրագրել 044-58 58 00 հեռախոսահամարով: Մեծ առանձնասրահը շատ հարմար էր, մենք 4 ընկերներով էին, բայց մոտ 6-7 հոգանոց խմբերով կարելիա էստեղ հանգստանալ, Play Station խաղալ, շախմատ, պոկեր, նարդի կամ նայել ասենք ֆուտբոլային խաղեր: 

Սպորտային խաղեր նայելու համար շատ հարմար էր նաև ընդհանուր սրահը, որտեղ մեծ էկրաններ կային: Մենյուում ամեն ինչ կար՝ բուրգերներ, սիֆուդով աղցաններ, սենդվիչներ, քեյքեր, մեր Թերեզան դիետայա պահում, նրան էլ դիետիկ հավն ու բրինձը պատվիրեցինք: Շատ համեղ էին կոկտեյլները, մանավանդ նուշով կոկտեյլը պետքա առաջնահերթ պատվիրել: Նախատեսված 2 ժամի փոխարեն մոտ 4 ժամ էնտեղ էինք, գիշերվա 1-ին դուրս եկանք, ճիշտն ասած ժամանակը աննկատ էր անցնում: Նոր հաճելի վայր կենտրոնում՝ համեղ սնվելու, խմելու, լավ մյուզիք լսելու համար մինչ գիշերվա 03.00-ը: 

Տերյան 54/4, 044-58 58 00

FB / IG

back-top