l

lifestyle

Expo2020 Dubai! Ինչո՞ւ պետք է մարտ ամսին մեկնել Դուբայ

Դուբայում հանդիպեցի մի հայի ում հետ քննարկեցինք ԷՔՍՊՈ 2020-ը: Նա ասաց՝ "Գնացի, անկապ բան էր, ոչ մի նորմալ խանութ չկար": Expo2020-ը շոփինգ մոլ չէ, այն համաշխարհային ցուցահանդես է, որտեղ մոտ 200 երկրներ ներկայացնում են ապագայի իրենց վիզուալ sustainability, consulting development, eco....էս մոդայիկ բառեռը որ հիմա բոլորը օգտագործում են այ էդ ամեն ինչը մեկ տեղում, սենց ասեմ, որ հասկանալի լինի: Մանրամասն պատմում եմ ինչը, ոնց, որտեղից, ինչու.... գնացինք.

  • Կամո Թովմասյան

Expo2020-ն իհարկե խիստ մասնագիտական ցուցահանդես է ու այն ամբողջությամբ կհասկանան այթի մասնագետները, արհեստական բանականության ջատագովները, ինտերիեր դիզայներները, բայց ես կփորձեմ չօգտագործել հատուկ տերմիններ ու բացատրել այս ամենը շատ պարզ լեզվով, որպեսզի հասկանալի լինի ու հետաքրքի պարզապես զբոսաշրջիկի ևս, քանզի կարծում եմ բոլորը պետք է ներկա լինեն, պետք է տեսնեն այս ամենը: Եթե անկեղծ, զարմացած եմ որ շատ մասնագետներ, ովքեր գլուխ էին տանում իրենց ինովացիոն հայացքներով ու կասկադում սուրճ խմելուց քեզ ասում էին՝ "Ոնց, աշխարհը sustainability ոճն ա հիմա ընտրում, դու refuse չես կարա անես global warming խնդիրը", այդպես էլ մնացին կասկադում նստած: Շատ քիչ հայերի գիտեմ, ովքեր իրոք մեկնել են, անձամբ ուսումնասիրել են էքսպոն ու օրեր շարունակ հերթի մեջ նոր տաղավարներ էին բացահայտում: Ես ինքս մշտապես հետևելով այսօրվա ինովացիոն լուծումներին, գործընկերներիս հետ շտապեցի Դուբայ՝ հենց էքսպոյի համար, որպեսզի լինեմ թեմայի մեջ, թե չէ ամեն ինչ այնքան արագ է զարգանում: 

Համաշխարհային ցուցահանդեսը կամ Էքսպոն (Expo) միջազգային ցուցահանդես է, որը հանդիսանում է արդյունաբերականացման խորհրդանիշ և բաց հարթակ՝ ցուցադրելու տեխնիկական և տեխնոլոգիական ձեռքբերումները: Այս ցուցահանդեսները տևում են 3-ից 6 ամիս։ Միջազգային ցուցահանդեսների անցկացման ավանդույթն առաջացել է ֆրանսիական ազգային ցուցահանդեսների զարգացման ֆոնին, որն իր գագաթնակետին է հասել 1844 թվականի Միջազգային ցուցահանդեսով։ Այս ցուցահանդեսներից մեկի համար կառուցվել է նաև Փարիզի հայտնի Էյֆելյան աշտարակը, որն անցկացվել է 1889 թվականին։ Անցյալից այսքանը, վերադառնանք Դուբայ: Expo2020 քանի որ այն դեռ պետք է 2020-ին անցկացվեր, սակայն համաճարակի պատճառով տեղափոխվեց, անվանումն էլ որոշեցին չփոխել: Սկսվել է նախորդ հոկտեմբերին ու կավարտվի մարտի 31-ին, այսինքն Դուք դեռ 1 ամիս ժամանակ ունեք գնալու համար: Նախորդ Էքսպոն 2015-ին էր Միլանում, իսկ հաջորդը լինելու է Ճապոնիայում, Պսակայում 2025թ.-ին: 

Expo Dubai 2020-ի հիմնական վայրը կլինի 438 հա (1083 ակր) տարածք, որը գտնվում է Դուբայի և Աբու Դաբի քաղաքների միջև, Աբու Դաբիի հետ Դուբայի հարավային սահմանին մոտ: Գլխավոր հատակագիծը կազմակերպված է կենտրոնական հրապարակի շուրջ, որը կոչվում է Ալ Վասլ, որը շրջապատված է երեք մեծ թեմատիկ տարածքներով: Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է Expo 2020-ի ենթաթեմայից մեկին՝ հնարավորություն, շարժունակություն և կայունություն: ԱՄԷ-ն ընտրել է «միավորելով միտքը՝ ստեղծելով ապագան» թեման՝ «կայունություն, շարժունակություն և հնարավորություններ» ենթահաշիվներով:

ԻՆՉՊԵՍ ՏԵՂ ՀԱՍՆԵԼ: Ամենաարագ ու հարմար տարբերակը մետրոն էր: Ցանկացած կայանից նստում եք մետրո, վճարում եք մոտ 1500 դրամ և մոտ 20 րոպեից հասնում եք Էքսպո, այն ամենավերջին կանգառն է ու շատ հեշտ է կողմնորոշվել: Մետրոյի վերջին գնացքը շարժվում է գիշերը 00.30-ին: Տաքսին համեմատաբար թանկ է, օրինակ Դուբայ Մոլիցմինչ Էքսպոն տաքսու արժեքը մոտ 15 000 դրամ է:

ԵՐԲ ԳՆԱԼ: Մի գնացեք ցերեկվա ժամերին: Արևից հոգնում եք ու բժժում, գնալ պետք է 16.00-ից սկսած, ցանկալի է ոչ հանգստյան օրերին, քանի որ հերթերը շատ են: Մեկ օրում հասցնելու եք տեսնել մոտ 5-10 տաղավար, ես գնացել եմ 3 օր ու հասցրել եմ մտնել 15 տաղավար, հաշվի առնելով, որ ինձ իրոք հետաքրքիր էր ու ես մանրամասն ուսումնասիրում էի բոլոր տաղավարները: 

ԱՆՁՆԱԳԻՐ: Տեղում գնում եք ահա այսպիսի անձնագիր, կարծես մոտ 2500 դրամ էր, ու ամեն տաղավարում կնքում են տվյալ երկրի կնիքով, հետո պահում եք հուշ, շատ լավ միտք էր: Ես 15 կնիք ունեմ, մեր ընկերուհիներից մեկը՝ 55, նա ֆանատիկորեն էր մոտեցել հարցին:

ՍՆՈՒՆԴ: Այո տեղում կան տասնյակ ֆաստֆուդեր, սրճարաններ, որտեղ կարող եք սնվել, հանգստանալ, բայց ինչպես արդեն ասացի, եթե արև է, թաքնվելու տեղ չկա, գնացեք հով ժամերին:

ՏՈՄՍԵՐԸ: Ամենահեշտ տարբերակը օնլայն տոմսի գնումն է: 15 դոլար անսահմանափակ այցերի համար, կարող եք գնել ահա այստեղ: Կա նաև ՎԻՊ տոմս, որը ներառում է անհերթ անցկացում և զեղչեր, բայց պիկ օրերին միևնույն է հերթ եք կանգնելու, էնպես որ ստանդարտ տոմսը Ձեզ բավական է:

ՀՅՈՒՐԱՆՈՑ: Էքսպոյում գործում է ՌՈՎԵ հյուրանոցը, որը մի փոքր թանկ էր՝ օրը 500 դոլար, բայց եթե կարող եք Ձեզ թույլ տալ ու պլանավորում եք մի քանի օր անցկացնել Էքսպոյում, ապա այս հյուրանոցը շատ հարմար է, քանի որ Էքսպոն ինքը կարծես մի քաղաք լինի, որտեղ ամեն օր բացահայտում ես նոր վայրեր: Ես ինքս, օրինակ կամրագրեի այս հյուրանոցը 3 օր ու դուրս չէի գա Էքսպոյի տարածքից, միևնույն է տաքսին, տոմսերը, գնալ գալը մոտ նույն գինն է կազմում:

Էքսպոն ամեն ամիս սուպերաստղերի է հրավիրում: Արդեն երգել են այստեղ Ալիշա Քիզը, մենք եղանք Coldplay-ի համերգին, հունվարին Black Eyed Peace-ն էր եղել այստեղ: Կարծում եմ, մարտին ևս սպասվում է նման անակնկալ, հետևեք էքսպոյի կայքին, բաց չթողնելու համար համերգները:

Սա որևէ երկրի տաղավար չէ, սա առանձին հրաշք էր, կոչվում է՝ Ապագայի ջրվեժ: Ցերեկն ավելի հետաքրքիր է ու լավ ֆոտոներ է ստացվում, երեկոյան էլ հանգստացնող է կտրում է Քեզ հոգսերից: 

Դժվար է ընտրել լավագույն տաղավարը և նույնիսկ լավագույն տասնյակը. դրանց ստեղծման վրա աշխատել են ամենահայտնի ճարտարապետներն ու դիզայներները: Զարմանալի չէ, որ իսպանացի Սանտյագո Կալատրավայի բոլոր աշխատանքները, և հենց նա է աշխատել այս նախագծի վրա, նման են խեցիների, բույսերի ցողունների, կենդանիների կմախքների և այլ բիոնիկ ձևերի: Ավստրիական տաղավարը բաղկացած է ավազից և կավից պատրաստված 38 կոններից։ Հատուկ օդի շրջանառության շնորհիվ այստեղ հարմարավետ է առանց օդորակիչի: Սինգապուրի տաղավարը կարծես իսկական անձրևային անտառ լինի: Գերմանական տաղավարում սրահներից մեկը հագեցած է ճոճանակով։ Սա միասնության շատ հուզիչ խորհրդանիշ է. այցելուներին խնդրում են միահամուռ ճոճվել՝ ցույց տալու միասին աշխատելու ուժը և ցույց տալու, որ մոլորակի վրա մարդիկ շատ ընդհանրություններ ունեն՝ շատ ավելին, քան տարբերությունները:

Մեծ Բրիտանիան իրականացնում է Սթիվեն Հոքինգի գաղափարը և առաջարկում բանաստեղծական ուղերձ ուղարկել տիեզերք այլ քաղաքակրթություններին։ Այս բանաստեղծությունները ամենաժամանակակիցն են. բառերը գրված են տաղավարի այցելուների կողմից հատուկ պլանշետի վրա, իսկ նրանց նեյրոնային ցանցի հանգերը։ Es Devlin-ը հայտնի է Ադելի, Բեյոնսեի և նույնքան վառ աստղերի համար իր համերգային ինստալյացիաներով։ Առանձնահատուկ յուրահատկությունն այն է, որ սա համաշխարհային ցուցահանդեսների պատմության մեջ առաջին տաղավարն է, որը ստեղծվել է կնոջ կողմից։ 

Քանի որ ես միայն 15 տաղավար եմ հասցրել այցելել, այն էլ երեք օրում, չեմ կարող անկեղծ գրել լավագույն 10 տաղավարների մասին, վստահ եմ կան շատերը, որոնք չեմ բացահայտել ու կարող էին լավագույնների մեջ լինել, ուստի փորձեք հասցնել տեսնել մաքսիմալ շատ տաղավարներ, դրանք Ձեզ նոր աշխարհայացք, նոր ստիմուլ, նոր աշխատանքային եռանդ կփոխանցեն:

 Համաշխարհային ցուցահանդեսին առաջին անգամ կասնակցում են ավելի քան 190 երկիր։ Յուրաքանչյուր համաշխարհային ցուցահանդես ունի իր թալիսմանները։ Դուբայում այս դերը կխաղան երեխաները՝ աղջիկը՝ Լատիֆան և նրա եղբայր Ռաշիդը, ինչպես նաև երեք ռոբոտներ՝ Տերրան, Օպտին և Ալիֆը։ Դրանցից յուրաքանչյուրը կներկայացնի միջոցառման երեք առանցքային ենթաթեմաներից մեկը՝ «Կայունություն», «Շարժունակություն» և «Հնարավորություն»: Ցուցահանդեսային համալիրի կառուցումը մանրակրկիտ ծրագրված էր այնպես, որ ցուցահանդեսի ավարտից հետո շենքերի մեծ մասը հնարավոր լիներ վերափոխել։ Օրինակ, DEC - Dubai Exhibition Centre-ը կդառնա MICE միջոցառումների անցկացման վայր, իսկ համալիրի տարածքը կդառնա District-2020 նոր քաղաքը, որին տանելու է մետրոյի գիծը:

Մոռացա պատմել ռոբոտների մասին, ովքեր զգուշացնում են Քեզ, որ դիմակ կրես ու սնունդ են բաժանում:

Հայաստանի տաղավարը շատ հեշտ է գտնել, գլխավոր մուտքից դեպի ձախ, մոտ 500 մետր քայլելով կտեսնեք այն: Իմ ինստայում կան շատ սթորիներ, կարող եք միանալ և հետևել:

back-top