l

lifestyle

ԷՐԵԲՈՒՆԻ ՄՈԼԻ բացման շնորհանդեսը

5 հարկանի նոր մոլը Էրեբունի վարչական շրջանի բնակիչների համար իսկական նվեր է: Տասնյակ բրենդային սրահներ, մանկական ու թինեյջերական խաղահատվածներ, բազմահամ ֆուդքորտ, շուրջօրյա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, կանանց համար նախատեսված մարզակումբ, երկու հարկ ավտոկայանատեղի: Պատմում եմ շաբաթվա ամենասպասված ու գեղեցիկ միջոցառման մասին: ԷՐԵԲՈՒՆԻ ՄՈԼԸ արդեն բացվել է:

«Էրեբունի Մոլը» բացվել է Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի 17/1 հասցեում: Մոլի աշխատանքային ժամերն են 10:00-ից մինչ 22:00, սակայն այստեղ գործող «Երևան Սիթի» սուպերմարկետը գործում է շուրջօրյա: «Էրեբունի Մոլը» հանդիսանում է վարչական շրջանի միակ կառույցը, որը հնարավորություն է տալիս տարածքի բնակիչներին օգտվել ժամանակակից խանութ-սրահներից, մանկական ժամանցային կենտրոնից, համեղ սնվել ֆուդքորտում, ինչպես նաև մարզվել: 

«Էրեբունի մոլը» ունի 5 հարկ՝ ընդհանուր 44 000 քմ մակերես, որից 21 000 քմ կազմում է առևտրային տարածքները: Մոլում տեղադրված է օդափոխության, լուսային, հակահրդեհային անվտանգության վերջին սերնդի համակարգերը: Հարմարավետություն, հաճելի միջավայր, բարձր տրամադրություն մեկ վայրում՝ «Էրեբունի մոլը»-ում:

«Էրեբունի մոլը» ստեղծում է մոտ 1000-ից ավել նոր աշխատատեղեր: Ամերիաբանկ, հայկական ԱԼԵՔՍ նոր սրահ, Penti, Hermitage, Uno Shoes, Mobile Centre, վարսահարդարման պարագանետրի հայտնի Global Beauty սրահ, սա միայն բրենդային սրահների և կղզյակների մի մասն է:

Հենց մուտքի մոտ այցելուների առջև բացվում է գեղեցիկ և աննախադեպ դիզայնով շատրվանը:

Կարծում եմ, ամենասիրված հատվածներից է դառնալու ընդարձակ ֆուդքորտը, որը նաև շատ հաճելի բացօթյա հատված ուներ: Այս պահին կարող եք համտեսել ուտեստներ Թումանյանի Շաուրմայում, Mr Gyros-ում, ՏԱՇԻՐ պիցցայում, Լիլիթ Բասյանի դիետիկ Black Coal-ում, գերմանական նրբերշիկներից մինչ ասիական ուտեստներ, սուշիներից մինչ քաղցր կրեպեր: Շատ շուտով կգործեն արդեն նոր սննդի կետեր, այդ թվում և սիրված երգիչ Սարոն կհրավիրի բոլորին համտեսելու KIM YUM ուտեստները:

Գեղեցիկ ու յուրօրինակ թափանցիկ ապակիներով վերելակների միջոցով այցելուները ավտոկայանատեղիից կարող են հայտնվել մոլի կենտրոնական հատվածում:

Գործում է երկու հարկ ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանեղի՝ ընդհանուր 500 մեքենայի համար նախատեսված: Ինչպես նաև ստորգետնյա հատվածում գործում է ավտոլվացման և ավտոմեքենաների քիմմաքրման սրահ:

Նշեմ նաև, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում առկա է նաև Էլեկտրոմոբիլների համար նախատեսված անվճար լիցքավորման կետ:

«Երևան Սիթի» սուպերմարկետը համապատասխանում է միջազգային ամենաբարձր ցուցանիշներին, որտեղ կարող եք գտնել Հայաստանում գոյություն ունեցող սննդի, տնտեսական ապրանքների ողջ տեսականին, ինչպես նաև այն ունի բարձր սպասարկման և իր գործում բանիմաց սպասարկող անձնակազմ: Շատ եք սիրելու թարմ մրգերի ու բանջարեղենների, թարմ քամած հյուրերի, մսերի ու տեղում պատրաստվող ուտեստների բաժինը, դե փռում թխվող հացն էլ պարզ է, ամենօրյա մեր գնումների ցանկում է:

«Էրեբունի Մոլը» առանձնանում է իր ճարտարապետական օրիգինալ լուծումներով:

Կենտրոնական սրահի տանիքը բաղկացաց է ապակե գմբեթից՝ որի լուսային լուծումները հաճախորդին տեղափոխում են տիեզերական միջավայր:

Չմուշկասահքի սիրահարներին դուր կգա Rolling Hall-ն իր ընդարձակ սրահով:

Նշեմ, որ մանուկների համար կային բազմաթիվ սրահներ, խաղային հատվածներ, ինչպես նաև հայտնի ոճաբան Անի Ավդալյանն այստեղ բացել է իր Avdalyan Kids գեղեցկության սրահը փոքրիկների համար: 

Շուտով մոլում կհայտնվեն նոր սրահներ, նոր խաղային հատվածներ և անակնկալներ: Կանանց համար իր դռները կբացի հայտնի Lady Zone մարզասրահը, ռուս–իսրայելական Sella բրենդն առաջին անգամ պաշտոնապես կբացի իր սրահը Հայաստանում, մնացած անակնկալներին կարող եք հետևել «Էրեբունի մոլի»  ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում: 

Ի դեպ, բացման շնորհանդեսին շատ հետաքրքիր դեկորացիաներ և հերոսներ էին օգտագործվել PERFECT EVENTS ընկերության կողմից: Մալիֆիսենտան, Ջոկերը, Հարլին, բոլորն այնտեղ էին, նույնիսկ Game of Thrones-ի գահն էր տեղադրված:

back-top