Elina-ն հայկական շուկայում է արդեն 12 տարի: Երեք սրահները գործում են Տիգրան Մեծ 12, Զորավար Անդրանիկ 141/3 հասցեներում, ինչպես նաև Metronome Shopping Center-ում: Էրեբունի մոլում բացվեց արդեն չորրորդ սրահը: Խանութ-սրահների ցանցում ներկայացված է տեղական արտադրանքի բարձորակ և հասանելի տեսականի սպառողների համար։
Elina հագուստի արտադրամասը նախորդ տարի տեղափոխվել է նոր՝ եվրոպական ստանդարտների համապատասխան, նորարարական արտադրական մեքենաներով և սարքավորումներով հագեցած, ժամանակակից մոդելավորման ծրագրերով ապահովված արտադրամաս, որտեղ էլ մասնագետները ստեղծում են արտադրանքը։
Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են աշխատակիցների հարմարավետության բարելավման և արտադրական գործընթացը էլ ավելի դյուրին դարձնելու համար։ Խանութ սրահների տեսականու առկայությանը և գներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով կայքին, որտեղ մանրամասնորեն ներկայացված է ամբողջ տեսականին, զեղչված տարբերակները, գնային դիապազոնը, նաև առկա է օնլայն գնման տարբերակ, դե իսկ առաքումը Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում անվճար է:
Զգեստներ, պիջակներ, բլուզներ, վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ, վերարկուներ: Մերը՝ հայկականը ոչ միայն նորաոճ է այլև որակյալ և Elina բրենդը դրա լավագույն օրինակներից է:
EREBUNI MALL